Ուղիղ եթեր
Արտաքին 53 րոպե առաջ - 21:14 19-10-2026

Իտալիայում ցուցարարները թալանել են խանութներ․ 271 մարդ ձերբակալվել է

Հոկտեմբերի 18-ին Միլանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 271 երիտասարդի։

Նրանք կոտրել են խանութների ցուցափեղկերը և թալանել իրերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Իտալիայում, վատ հանրային ծառայությունների և բարձրացող գների դեմ բողոքի ցույցերի երկրորդ օրը, ցուցարարները թալանել են խանութներ և վնասել դրանցում առկա գույքը։

Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել, երբ մի քանի հարյուր ցուցարարներ աղբամաններ են այրել և թալանել խանութներ։