Ուղիղ եթեր
Բաստիոն 42 րոպե առաջ - 22:00 19-10-2026

Ատեստավորումը չի կարելի անգիրի դպրոց դարձնել. այն հավելավճար է «զուբրիտի» համար. Աշոտ Բլեյան

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր խմբագիր

Գևորգ Էմին-Տերյանի հեղինակային «Բաստիոն» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է Հայաստանի լուսավորության նախկին նախարար, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը:

Աշոտ Բլեյանը խոսել է խորհրդային կրթական համակարգի իներցիայի, այժմ իրականացվող՝ կրթական համակարգի բարեփոխումների, COP17-ի պատճառով Երևանի դպրոցների հեռավար ուսուցման նպատակահարմարության, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման նպատակի, վերջինս Հայաստանով մեկ ցանցային համակարգի վերածելու, ցմահ կրթության, ուսուցիչների ատեստավորման, կրթության համակարգում բուհերի պատասխանատվության, ուսուցիչների սոցիալական խնդիրների, «Թումո» ստեղծարար կենտրոնի մասին:

Ըստ Բլեյանի՝ խորհրդային կրթական համակարգի իներցիան շատ մեծ է, որը դժվար է հաղթահարել, բայց անհրաժեշտ, քանի որ մեծահասակը ոչ թե իր իներցիան պետք է պարտադրի երեխային, այլ պարզապես աջակցի նրան:

«Ծնողը պետք է ունենա ազատություն՝ իրական մասնակիցը լինելու ամբողջական ներառական դպրոցին, այնպես էլ ուսուցիչը պետք է ներքին հարգանքով իմանա, որ իր վարչարարությունը սահմանափակված է»,- նշեց Բլեյանը:

Անդրադառնալով «Թումո» ստեղծարար կենտրոնին՝ նա նշեց. ««Թումոն» ոչ ֆորմալ կրթություն է, արտադպրոցական և բիզնես է, հեշտ է իր իրավակազմակերպական ձևը և հեշտ է տարածել այդ ծառայությունը»:

Խոսելով ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորման մասին՝ Աշոտ Բլեյանը նշեց, որ չի կարելի ատեստավորումը անգիրի դպրոց դարձնել. այն հավելավճար է «զուբրիտի» համար, որից շատ օժտված ուսուցիչներ խուսափում են, չեն կարողանում հաղթահարել զզվանքը՝ գերադասելով իրենց համեստ աշխատավարձը:

Այս և այլ հարցերի մասին ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

Գևորգ Էմին-Տերյան

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում