Արտաքին 2 ամիս առաջ - 10:55 10-07-2026

Ինդոնեզիայում հսկայական դրոնով աշխատողներ են տեղափոխում

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ինդոնեզիայում գյուղատնտեսական ոլորտի աշխատակիցների տեղափոխման համար սկսել են կիրառել հսկայական անօդաչու թռչող սարքեր:

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, ֆերմերը հատուկ ամրագոտիներով կապված անօդաչու թռչող սարքով կայանատեղիից թռչում դեպի 1.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բանանի պլանտացիա։

Կադրերում պատկերված տղամարդը, կրելով աշխատանքային հանդերձանք, պաշտպանիչ ակնոցներ և գլխարկ, մոտ 15 մետր բարձրության վրա, օդային ճանապարհով սավառնում է ընդարձակ դաշտերի վրայով: Իրականում այս տեխնոլոգիական լուծումը կիրառվում է Արևելյան Ճավա նահանգի Տուբան շրջանի Մերակուրակ հարուստ գոտու պլանտացիաներում, որտեղ դաշտերի միջև անցանելիությունն ու հասանելիությունը չափազանց բարդացած են: Օդային այս կարճ թռիչքը ֆերմերներին ազատում է հսկայական տարածքներ ոտքով անցնելու հոգնեցուցիչ անհրաժեշտությունից:

Հետագայում հետաքննությունների արդյունքում պարզվել են ուշագրավ նոր մանրամասներ. այս հզոր ԱԹՍ-ները նախագծված չեն մարդկանց տեղափոխելու համար, այլ գյուղատնտեսական ծանր դրոններ են, որոնք սովորաբար օգտագործվում են դաշտերը պարարտացնելու և թունաքիմիկատներ ցողելու նպատակով: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ նմանատիպ մեկ արդյունաբերական դրոնի արժեքը շուկայում տատանվում է 20.000–22.000 դոլար։Չնայած տեխնոլոգիայի արդյունավետությանը, որն էապես արագացնում է լոգիստիկան, փորձագետների շրջանում մեծ ալիք է բարձրացել՝ կապված անվտանգության կանոնների հետ, քանի որ մարդուն պարզապես ճոպանով կապելն ու բարձրությունից թռցնելը պարունակում է կյանքի համար ծայրահեղ մեծ ռիսկեր:

Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը