Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 18:11 08-07-2026

Ծառուկյանի տնից տեղափոխված կենդանիները ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Կենդանաբանական այգու նոր բնակիչները մշտական վերահսկողության տակ են:

Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առյուծների մասին:

«Օրերս Երևանի Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները գտնվում են մշտական հսկողության ներքո և անցնում են անհրաժեշտ բուժզննում։ Նրանք այժմ ժամանակավորապես գտնվում են կարանտինային տարածքում, որտեղից, ադապտացիոն շրջանն անցնելուց հետո, կտեղափոխվեն այգու ազատավանդակներ»,- ասվում է տեսանյութում: