Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 17:25 07-07-2026

Իմ ունեցած ամենաթանկ նվեր. Տաթև Ասատրյանի խոստովանությունը՝ ծննդյան 29-ամյակի օրը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում հայկական էստրադայի ամենասիրված երգչուհիներից մեկը՝ Տաթև Ասատրյանը։ Իր տոնական օրվա առթիվ երգչուհին ինստագրամյան պաշտոնական էջում հետաքրքիր անակնկալ է պատրաստել հետևորդների համար՝ հրապարակելով սեփական մանկության և ներկայիս լուսանկարների ուշագրավ մի շարք։

Անդրադառնալով իր անցած տարիներին ու հանդիսատեսի հանդեպ ունեցած անսահման սիրուն՝ Տաթևը կից հանդես է եկել չափազանց սրտառուչ ու հուզիչ գրառմամբ. «Այսօր դառնում եմ 29 տարեկան։ 29 տարի է ձեր Տաթևն եմ և ամբողջ կյանքս ձերն էլ մնալու եմ։ Իմ ունեցած ամենաթանկ նվեր՝ իմ հայ ժողովուրդը»,- անկեղծացել է երգչուհին։

Երգչուհու այս արխիվային հրապարակումը արժանանացել է հետևորդների դրական արձագանքներին։


Թամարա Քալանթարյան