Ներքին 1 ամիս առաջ - 19:08 06-07-2026

Պաշտոնապես ավարտած. երգչուհի Յանա Հովհաննիսյանի կյանքի կարևոր ու հիշարժան օրը

Երգչուհի Յանա Հովհաննիսյանի կյանքում չափազանց կարևոր ու պատասխանատու իրադարձություն է տեղի ունեցել։

Երգչուհին, բացի երաժշտական գործունեությունից, հաջողությամբ պսակել է նաև իր ուսումնական տարիները և պաշտոնապես ավարտել Բրյուսովի համալսարանը։

Յանան սոցիալական ցանցերի իր պաշտոնական էջերում կիսվել է տոնական հոլովակով, որտեղ երևում է դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Երգչուհին, հարազատների ու ընկերների ծափահարությունների ներքո, բեմ է բարձրանում և ստանում իր ավարտական դիպլոմը՝ անմահացնելով իր կյանքի ամենահիշարժան ու բեկումնային պահերից մեկը։

Ուրախության ու հպարտության այդ մեծ ալիքը երգչուհին փոխանցել է նաև իր հազարավոր հետևորդներին։ Հրապարակված կադրերին կից նա հակիրճմակագրություն է թողել.

«Պաշտոնապես ավարտած»,- գրել է Յանան՝ արժանանալով բազմաթիվ շնորհավորանքների: