Արտաքին 3 ամիս առաջ - 23:47 05-07-2026

Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև տարաձայնություններ չկան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի կառավարության և Վաշինգտոնի վարչակազմի միջև քաղաքական հարցերի, այդ թվում՝ Իրանի վերաբերյալ տարաձայնություններ չկան։ Այս մասին վերջինս ասել է Fox News-ի եթերում։

«Ես չեմ կարծում, որ տարբերություններ կան», – ասել է նա: «Ամերիկան ​​մեզ անվանել է օրինակելի դաշնակիցներ, քանի որ, ի տարբերություն ձեր շատ այսպես կոչված դաշնակիցների, մենք իրականում կռվում ենք ձեզ հետ կողք կողքի», – ընդգծել է նա։

«Կարծում եմ՝ իրական հարցն այն է, թե արդյոք Իրանի վերաբերյալ մեր նպատակները տարբերվում են: Եվ պատասխանը «ոչ» է», – հավելել է Նեթանյահուն:

«Մենք ունենք ընդհանուր նպատակներ: Մենք ուզում ենք, որ Իրանը հրաժարվի իր միջուկային զենքի ծրագրից: Մենք ուզում ենք, որ հարստացված նյութը հեռացվի Իրանից: Մենք ուզում ենք, որ ուրանի հարստացման օբյեկտները քանդվեն: Մենք ունենք նաև այլ ընդհանուր նպատակներ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը