Արտաքին 3 ամիս առաջ - 23:05 03-07-2026

Փեզեշքիանը և Մեդվեդևը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար և հանդես է եկել Մոսկվայի ու Թեհրանի ռազմավարական համագործակցության արագացման օգտին, հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Իրանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի կառավարության և ժողովրդի կողմից ցուցաբերված աջակցությունն ու համերաշխության խոսքերը, ինչպես նաև զրույցի ընթացքում ընդգծել է ռազմավարական համագործակցության արագացման անհրաժեշտությունը՝ հատկապես տնտեսական, լոգիստիկ և տարածաշրջանային ոլորտներում»,- նշվում է Փեզեշքիանի գրասենյակի մամուլի ծառայության Telegram-յան հայտարարության մեջ։

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը։

Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևն այսօր Իրանում մասնակցել է Խամենեիի հուղարկավորության արարողությանը։

Նա խորը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդի նահատակության կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․