Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ամիս առաջ - 18:28 01-07-2026

Պետությունը հրաժարվում է հայ հին գրականությունից. աստիճանաշնորհման հանձնաժողովները թաքուն անվանափոխվել են

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները հիմա էլ հայ հին գրականության դեմ են «պատերազմում»։ Նման եզրակացության ենք գալիս 2026-2027 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության տեղերի բաշխումից, որոնցից պարզ են դառնում, որ աստիճանաշնորհման հանձնաժողովները թաքուն անվանափոխվել են։

Համաձայն՝ Կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի N 826-Ն որոշման ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտին հատկացվել է երկու առկա տեղ՝ «Ժ.01.01 Հայ միջնադարյան և նոր գրականություն» մասնագիտությամբ, իսկ «Ժ.01.02 Նորագույն շրջանի հայ գրականություն» մասնագիտությամբ առկա կամ հեռակա տեղ նախատեսված չէ։ Նշենք, որ տասնամյակներ շարունակ Գրականության ինստիտուտին տեղեր էին հատկացվում «Հայ հին, միջնադարյան և նոր շրջանի գրականություն» մասնագիտությամբ, որն այս տարի «զարմանալիորեն» անվանափոխվել է «Հայ միջնադարյան և նոր գրականության»։

Այս որոշումը մտահոգիչ է ոչ միայն հայ հին գրականություն դեմ պայքարի, այն ուրանալու համատեքստում, այլև նրա որ հարևան երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում, նույնանուն մասնագիտությամբ գիտական աստիճաններ շնորհվում են, իսկ Հայաստանում այս տարվանից արդեն ոչ։

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի հետ։

Եղիազարյանի խոսքով՝ անհնար է պատկերացնել գրականագիտական կրթություն՝ առանց հայ հին գրականության ուսումնասիրության։

«Եթե հին գրականություն չեն անցնում, նոր ի՞նչ են անցնում։ Դա ամբողջական, շատ էական գործընթաց է։ Առանց դրա հնարավոր չէ։ Անհնար է, օրինակ, առանց Խորենացու, առանց Նարեկացի անցնելու հասնել ժամանակակից բանաստեղծությանը։ Դա բացարձակապես չի տեղավորվում տրամաբանության մեջ»,- ասաց նա։

Գրականագետը շեշտեց, որ հայ հին գրականության ուսումնասիրությունը չի սահմանափակվում միայն առասպելներով կամ էպոսով։

«Դրանք ավելի շատ բանահյուսությունից են անցնում, իսկ հայ հին գրականությունն ընդգրկում է նախամաշտոցյան շրջանի գրականությունը, մաշտոցյան շրջանի և միջնադարյան գրականությունը։ Անցնում են Խորենացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, մեր պատմիչները։ Այնուհետև ուսումնասիրվում է նաև միջնադարյան գրականությունը՝ Նարեկացուց մինչև Սայաթ-Նովա»,- նշեց Եղիազարյանը։

Նրա խոսքով՝ բուհական կրթության ընթացքում հայ հին և միջնադարյան գրականությունը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։

«Ես, օրինակ, համալսարանում անցել եմ այդ ամենը շատ փայլուն ձևով։ Առաջին կիսամյակում ուսումնասիրում էինք մինչև 10-րդ դարը, երկրորդ կիսամյակում՝ 10-րդ դարից մինչև 18-րդ դարը։ Մենք այդ ամենը խորությամբ ուսումնասիրել ենք»,- ասաց նա։

Հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ, եթե հայ հին գրականության դասավանդումն իսկապես սահմանափակվի կամ դադարեցվի՝ գրականագետը պատասխանեց, որ նման մոտեցումը մասնագիտական չէ։

«Եթե նման տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա պարզապես ոչ մասնագիտական մոտեցում կլինի»,- ընդգծեց նա։

Հավելենք նաև, որ խնդիրը հատկապես զգայուն է այն պատճառով, որ հայ հին գրականությունը ոչ միայն գիտական ուսումնասիրության առարկա է, այլև ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության կարևոր բաղադրիչ։ Հայագիտական ուղղությունների նկատմամբ պետական քաղաքականությունը պետք է ապահովի ոչ միայն ոլորտի պահպանումը, այլև դրա շարունակական զարգացումն ու նոր հետազոտողների ներգրավումը։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի