Ներքին 3 ամիս առաջ - 13:13 01-07-2026

ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։

Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:

Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության հետ կապված հարց:

ՄԻՊ հաստատությունն անմիջապես բարձրացրել է նշված հարցը և իր լիազորությունների շրջանակում համագործակցել է իրավասու պետական մարմինների հետ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձի` խնամքի հաստատությունում գտնվող երեխաների հետ տեսակցությունը քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցի շուրջ։

Տեսակցության կազմակերպման հարցերը քննարկվել են բացառապես երեխաների լավագույն շահի ապահովման համատեքստում։

Պետական մարմինների և ՄԻՊ հաստատության համագործակցության արդյունքում ապահովվել է երեխաների՝ քրեակատարողական հիմնարկում հոր հետ տեսակցությունը։

Նույն օրը ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել նաև երեխաների հետ:

Վերջիններս բարձրաձայնել են նաև խնամքի հաստատությունում իրենց խնամքի պայմաններին վերաբերող հարցեր, որոնք Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվել և հասցեագրվել են իրավասու մարմիններին՝ դրանց համակողմանի ուսումնասիրության և պատշաճ քննարկման նպատակով։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նման իրավիճակներում իրավասու պետական մարմինների համագործակցային մոտեցումը՝ որպես երեխաների իրավունքների արդյունավետ իրացման և առաջացած խնդիրներին համակարգային արձագանք ապահովելու կարևոր նախապայման։

Ինչ վերաբերում է ազատությունից զրկված անձի կողմից բարձրացված կալանքի հետ կապված հարցին, կարևոր է նկատի ունենալ, որ այդ հարցը Պաշտպանը երբևէ քննարկման առարկա չի դարձնում` պայմանավորված բացառապես հացադուլ հայտարարելու հանգամանքով: Խափանման միջոցների կիրառման միջազգային չափանիշների առերևույթ խախտումը կամ դրանք շրջանցելն է, որ հանգեցնում է կալանք խափանման միջոցի կիրառման իրավաչափությունը բարձրաձայնելու և արդյունքում` այն փոփոխելու անհրաժեշտության: Այդ չափանիշներն են, որ դատարանները և իրավասու մյուս դերակատարները պետք է մշտապես, այդ թվում` այս դեպքում, դնեն խափանման միջոցի կիրառման կամ դրա փոփոխության որոշումների հիմքում:

Մարդու իրավունքների պաշտպանը անընդհատ հետևում է նաև հացադուլի վարման պետության պարտավորությունների կատարմանը և արձանագրված խնդիրները հասցեավորում է տարբեր գործիքակազմերի շրջանակներում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի