Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 28-06-2026

ԵՊՀ ռեկտորի հաշվետվությունը՝ ռիլերով ու սթորիներով

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի պետական համալսարանի կողմից հրապարակված տարեկան հաշվետվությունը և դրանում տեղ գտած տվյալները հանրային ու ակադեմիական շրջանակներում քննարկումների տեղիք են տվել։

Մայր բուհին առնչվող փաստաթղթերից պարզվում է, որ ԵՊՀ-ն հաշվետու տարում արձանագրել է մի շարք քանակական արդյունքներ՝ դրանք որակելով առանցքային իրադարաձություններ. 3437 դիմորդ, 2414 ընդունված (485 անվճար, 1929 վճարովի) և 3060 շրջանավարտ։ Իրականացվել է 175 կրթական ծրագրի բարելավում ու արդիականացում, լիցենզավորվել է 12 նոր մագիստրոսական ծրագիր։



Ներգրավվել է 33 հրավիրյալ պրոֆեսոր և 92 օտարերկրյա դասախոս։ Տպագրվել է 27 մենագրություն և 1225 հոդված, ստացվել է 5 արտոնագիր։ Ստորագրվել է 17 նոր պայմանագիր արտասահմանյան բուհերի հետ։ Իրականացվել է 10 հոսքային և 5 քննական լսարանի վերանորոգում, կահավորվել է 6 լաբորատորիա քիմիայի, կենսաբանության ֆակուլտետներում և Ֆիզիկայի ինստիտուտում։



Հաշվետվության առանձին բաժիներ նվիրված են սոցիալական հարթակներում բուհի էջերի ակտիվությանը։ Ըստ տվյալների՝ ԵՊՀ ֆեյսբուքյան էջն ունի 80 000 հետևորդ (ներգրավվածությունը՝ 1 397322), Ինստագրամը՝ 5 418, իսկ ԼինքդԻնը՝ 40 455 հետևորդ։

Հաշվետվության մեջ հատուկ ընդգծված են տեղադրված սթորիների և ռիլերի քանակները։ Բուհի լրատվական ծառայությունը նշում է, որ այս ցուցանիշները վկայում են «բովանդակության արդյունավետության և լսարանի հետաքրքրվածության շարունակական բարձրացման մասին», ինչը նպաստում է էջի տեսանելիությանը և հանրային հասանելիության ընդլայնմանը։



Թեև թվային դարաշրջանում PR-ն ու տեսանելիությունը կարևոր են, ռեկտորի տարեկան հաշվետվության մեջ սոցիալական ցանցերի «հավանումներին» և «դիտումներին» նման մեծ տեղ հատկացնելը կարող է երկրորդական պլան մղել կրթության որակի բովանդակային խնդիրները։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ որքանո՞վ է սոցիալական մեդիայի ակտիվությունը (ռիլեր, սթորիներ) նպաստում կրթության իրական որակի բարձրացմանը և միջազգային գիտական վարկանիշներում ԵՊՀ-ի առաջխաղացմանը։ Թվային տիրույթում բուհի ակտիվությունը ծառայո՞ւմ է ուսանողների ակադեմիական առաջադիմությանը, թե՞ այն ավելի շատ ուղղված է արտաքին լսարանի համար իմիջի ստեղծմանը։

Քանի որ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի հետ հեռախոսակապ հաստատելու մեր փորձերն արդյունք չտվեցին, Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել բուհի լրատվական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանումներ ներկայացնել վերոնշյալ հարցադրումների վերաբերյալ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր