Ներքին 1 ամիս առաջ - 09:00 27-06-2026

Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Կալանքի թագուհի» անունով հայտնի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի անվան շուրջ նոր բացահայտումներ են արվում՝ կապված նրա և իր ընտանիքի հնարավոր անշարժ գույքերի ու շքեղ կյանքի հետ։

Oragir.News-ի ուշադրության կենտրոնում է հայտնվել Ձորաղբյուրում գտնվող մի շքեղ առանձնատուն, որի շուրջ կասկածները հիմնված են նրա վրա, որ պաշտոնական հայտարարագրերում դրա մասին ոչինչ նշված չէ:

Անշարժ գույքի հարթակներից մեկում առկա է հայտարարություն, որտեղ Ձորաղբյուր գյուղում գտնվող «դիզայներական ոճով վերանորոգված» և լողավազանով առանձնատունն առաջարկվում է օրական 110 000 դրամ վարձավճարով։

Մեկ այլ լուսանկարում նույն առնաձնատան դիմաց՝ լողավազանի ֆոնին, երևում է Արուսյակ Ալեքսանյանը, ինչն էլ հիմք է տվել ենթադրելու անշարժ գույքի և նրա միջև առկա կապը։



Արդյոք տունը պատկանում է նրան, թե՞ նա պարզապես այնտեղ հանգստացել է։

Նկատենք, որ ո՛չ դատավորի, և ո՛չ էլ նրա ծնողների (Հարություն Ալեքսանյանի և Լիլյա Աղայանի) հայտարարագրերում Ձորաղբյուրի այս տան մասին ոչինչ նշված չէ։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր նախկին դատավորի մոր՝ դպրոցի տնօրեն Լիլյա Աղայանի կողմից մի քանի թանկարժեք ավտոմեքենաների գնման փաստին, ինչը ողջամիտ կասկածներ էր հարուցել՝ կապված մանկավարժի պաշտոնական եկամուտների և կատարված շքեղ գնումների անհամապատասխանության հետ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանը վերջին տարիներին գտնվում էր աղմկահարույց դատական գործընթացների կենտրոնում։

Հակակոռուպցիոն դատարանը նրան մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ Նա և իր պաշտպանները մինչև վերջ հերքել են մեղքը՝ պնդելով, որ գործընթացը քաղաքական ճնշում է։
Տևական ժամանակ Արուսյակ Ալեքսանյանը գտնվում էր կալանքի տակ։ Հետագայում ազատ արձակվեց գրավի դիմաց:

Հիշեցնենք նաև՝ Արուսյակ Ալեքսանյանն այն դատավորն է, ով 2022 թվականի մայիսին կայացրեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշումը։ Շուրջ երկու ամիս անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2022 թվականի հուլիսի 15-ին, Արմեն Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացավ, և նա ուշագնաց եղավ ու մահացավ հենց դատարանի դահլիճում՝ նախնական դատալսումների ժամանակ:

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը այն դատավորն է, ով 2022 թվականին բավարարեց քննիչի միջնորդությունը և քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

Oragir.News-ը կապ հաստատեց նախկին դատավորի ընտանիքի հետ՝ պարզաբանելու, թե ինչ կապ ունի Արուսյակ Ալեքսանյանը Ձորաղբյուրում գտնվող և օրական 110 000 դրամով վարձակալության տրվող շքեղ առանձնատան հետ, որի ֆոնին լուսանկարվել է։ Մեզ հետ զրույցում նախկին դատավորի մայրը՝ Եղվարդի թիվ 3 դպրոցի տնօրեն Լիլյա Աղայանը, հերքեց առանձնատան հետ կապված կասկածները՝ պատասխանելով. «Մենք Ձորաղբյուրում առանձնատուն չունենք, հավանաբար ընդամենը ինչ-որ միջոցառման ենք մասնակցել»։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ