Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 18:00 19-05-2026

2 նոր ավտոմեքենա․ «Կալանքի թագուհու» մոր` Եղվարդի դպրոցի տնօրենի ձեռքբերումները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հերթական ուշագրավ պատմության կենտրոնում է հայտնվել Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լիլյա Աղայանը, ով հանրության լայն շերտերին «Կալանքի թագուհի» անունով հայտնի նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մայրն է։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ Եղվարդի թիվ 3 դպրոցի տնօրենի տարեկան ընդհանուր վարձատրությունը կազմում է մոտավորապես 3.5 միլիոն դրամ, այսինքն՝ ամսական մոտ 290,000 դրամ։ Նման եկամուտներով նախկին դատավորի տնօրեն մայրիկը 2025 թվականի ընթացքում ընդամենը 10 օրվա տարբերությամբ երկու թանկարժեք ավտոմեքենա է ձեռք բերել։

Հայտարարագրային տվյալներից երևում է, որ տնօրենի անունով հաշվառված են 2008 թվականի արտադրության AUDI, 2006 թվականի արտադրության Chevrolet, 2015 թվականի արտադրության Range Rover։ Վերջինս Chevrolet-ը ձեռք է բերել 2025 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ Range Rover-ը՝ ընդամենը տասը օր անց՝ նոյեմբերի 27-ին։



Հայտարարագրից պարզ է դառնում, որ տարեկան 3.5 միլիոն դրամ եկամուտ ունեցող Լիլյա Աղայանը Range Rover-ի համար վճարել է ավելի քան 5.7 միլիոն դրամ, մոտ 308 հազար դրամ էլ՝ Chevrolet-ի համար։ Նույնիսկ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ տնօրենը մեկ տարի շարունակ բացարձակապես ոչինչ չի կերել ու չի խմել և իր ստացած ողջ գումարը տնտեսել է, ապա դա չէր բավականացնի անգամ միայն Range Rover-ը գնելու համար:

Ողջամիտ հարց է առաջանում՝ ի՞նչ միջոցներով է տարեկան ընդամենը 3.5 միլիոն դրամ աշխատավարձ ստացող տնօրենը նույն տարում գնում երկու մեքենա, որոնց արժեքն ակնհայտորեն գերազանցում է նրա տարեկան ողջ եկամուտը։ Ակնհայտ է, որ պաշտոնական թվերն ու իրական ծախսերը չեն համապատասխանում միմյանց, ինչը լրջագույն կասկածներ է հարուցում գործարքի թափանցիկության վերաբերյալ։

Այնուամենանիվ, հարցեր են առաջանում՝ ի՞նչ նպատակով է նույն տարում ձեռք բերվել ևս երկու ավտոմեքենա՝ արդեն ունենալով AUDI մակնիշի ավտոմեքենա։ Ողջամիտ կասկած է առաջանում նաև սա առևտրային գործունեությո՞ւն է, թե՞ տնօրենը պարզապես հանդիսանում է «կեղծ գնորդ»՝ քողարկելով իրական սեփականատիրոջը, ով, հնարավոր է, իրավապահների տեսադաշտում հայտնված իր դուստրն է կամ մեկ այլ փոխկապակցված անձ:

Oragir.News-ը բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիա Աղայանի հետ։ Վերջինս, լսելով հարցը, հանկարծակիի եկավ ու հրաժարվեց մեկնաբանություն տալուց՝ ընդհատելով հեռախոսազանգը․ «Ես, անկեղծ ասած, հեռախոսով մեկնաբանություն չեմ կարող տալ, երկրորդն էլ՝ ինչ որ պետք է՝ հայտարարագրում նշել եմ։ Ցտեսություն»։

Տնօրենի նմանօրինակ խուսափողական պատասխանն ավելի է խորացնում կասկածներն առ այն, որ որ մոր անվան տակ նրա նախկին դատավոր դուստրը ավտոմեքենայի տեսքով գույք է փորձում քողարկել, ինչը, ի դեպ, ծանոթ երևույթ է հայաստանյան պատմության մեջ․ քրեական հետապնդման կամ ապօրինի գույքի բռնագանձման ռիսկի տակ գտնվող անձինք հաճախ իրենց թանկարժեք ձեռքբերումները ձևակերպում են ծնողների կամ մերձավոր ազգականների անուններով։

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր «Կալանքի թագուհի» անունով հայտնի Արուսյակ Ալեքսանյանը վերջին տարիներին գտնվում էր աղմկահարույց դատական գործընթացների կենտրոնում։ Հակակոռուպցիոն դատարանը Արուսյակ Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։

2022 թ. հոկտեմբերին Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը, որով դատավոր Ալեքսանյանը զրկվեց անձեռնմխելիությունից և կալանավորվեց: 2023-2024 թթ. Ալեքսանյանը տևական ժամանակ գտնվում էր կալանքի տակ, պաշտպանները բազմիցս փորձում էին փոխել խափանման միջոցը (առողջական խնդիրների հիմքով), սակայն դատարանը մերժում էր։

Հետագայում նա ազատ արձակվեց գրավի դիմաց: 2025-2026 թթ.՝ Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էին դատալսումները, որտեղ Ալեքսանյանը հանդես եկավ ծավալուն ելույթով՝ պնդելով, որ իր նկատմամբ իրականացվում է ապօրինի հետապնդում, և ինքն արդարադատություն չի խախտել: Հենց այս քրեական հետապնդման, դատական վերդիկտի և գույքի հնարավոր բռնագանձման ռիսկերի ֆոնին սկսեցինք ուշադրություն դարձնել նրա մոր՝ Լիլյա Աղայանի անվամբ կատարվող թանկարժեք գնումներին՝ դրանք ներկայացնելով մեր ընթերցողների դատին։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
09:00 Սյունյաց աբսուրդ․ 156 մլն-ոց «գոլդ» համարը և առանց A4 թղթի մնացած Գորիսի համալսարանը
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
11:13 Շիրակի մարզը նոր մարզպետ կունենա, Փաշինյանի թեկնածուն Սուրեն Պապիկյանի ազգականն է
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան
21:16 Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան