Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:49 02-04-2026

ԱԳ նախարարը չի հերքել, որ ճոխ առանձնատունը պատկանում է իրեն

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի հերքել, որ այն ճոխ առանձնատունը, որը նախօրեին ցույց էր տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը, պատկանում է իրեն։

Միեւնույն ժամանակ Միրզոյանը նաեւ վիրավորական արտահայտություններ է արել։
«Պարզվում է՝ մինչ մենք ՀՀ քաղաքացիների հետ ենք շփվում և նկարվում, ուժեղ-ձևիստ և օտարերկրյա քաղաքացի (ըստ իր կողմից չհերքված տեղեկության) Ալյոշան գնացել է իմ տան պատի հետ է նկարվել: «Անաչառ» լրատվամիջոցներն էլ հավեսով տարածել են:

Ալյոշա, դու հայաստանյան քաղաքական դաշտ նոր ես մտ(ցվ)ել, գուցե չգիտես, լուսավորեմ: Հայաստանում պաշտոնյաները հայտարարագիր են լրացնում, կարող ես ծանոթանալ մանրամասներին: Լավ, ստեղ էլ գրեմ. տունը ձեռք ենք բերել հիփոթեքային վարկով՝ հայրական տան վաճառքից գոյացած ողջ գումարը կանխավճար դարձնելով: Թալանված կամ ապօրինի կուտակած միջոցներով գնված չէ: Զինծառայողներին ձրի աշխատացնելով կառուցված չէ: ՀԷՑ-ի, ԲԷՑ-ի, ՏԷՑ-ի հաշվին չէ: Ի դեպ, կնոջս ավտոմեքենան էլ է վարկով:

Կենցաղային տեխնիկա էլ ենք գնում սպառողական վարկով / ապառիկով, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները: Նորմալ է:

Ալյոշա, իմ օտարերկրացի բարեկամ, իրոք պատահել է, որ մոռացել եմ ավտոմեքենաս սխալ կայանելու տուգանքը ժամանակին վճարել, և Ճանապարհային ոստիկանությունը կալանք է դրել հաշիվներիս: Այ էդպիսի մի կալանքի համար էլ քո սիրած հեռուստացույցը ապառիկով չկարողացա գնել: Նորմալ չի է, շատ լավ է՝ միայն իսկական ժողովրդավարական երկրում առաջին փոխվարչապետի հետ կարող է նման բան պատահել: Իսկ ընդհանրապես, հեղափոխությանը նախորդող շրջանում ես և կինս բավականին բարձր վարձատրվող աշխատանքներ ենք ունեցել:

Ալյոշա, լսել եմ ուզել ես նաև իմ ընկեր Ռուբոյի հետ գրազ գալ իմ տան վրա: Ես չգիտեմ դու որտեղ ես մեծացել, բայց երևի ոչ Հայաստանում: Թե չէ բակում քեզ մեծ ապերիկները բացատրած կլինեին, որ չի կարելի գրազ գալ քեզ չպատկանող մի բանի վրա: Նորմալ չի, ճիշտ չի:

Այ որ ճիշտ պահես քեզ, Ալյոշա, գուցե թողնեմ ժիլետիս հետ էլ նկարվես: Ի դեպ, «բացահայտումը», թե ես թանկարժեք բաճկոն եմ հագնում, առաջինը կարծես արել է մի ռուսալեզու տելեգրամ-ալիք, «անաչառ» լրատվամիջոցներն էլ էլի հավեսով տարածել են: Ընդ որում՝ «բացահայտող» աղջիկն էլ իսկական չէ, արհեստական բանականությամբ է գեներացված (չարաշահում եք ԱԲ-ն): Ասեմ՝ բաճկոնը գնել եմ պատիկներով ավելի էժան, քան տարածում են, բրենդային աութլեթից: Գնելու համար ոչ մի գույք չեմ տվել պարտքի դիմաց:

Ու վերջում՝ ականջներիդ օղ արեք՝ ինչքան էլ մեջտեղից ճղվեք, ինչքան էլ փող ծախսեք, ինչքան էլ կեղտոտ ստեր տարածեք, մեկ է, չեք հաջողելու. Հայաստանի Հանրապետությունը մնալու է ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և զարգացող պետություն։

Լավ ա լինելու, ժողովուրդ ջան։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Միրզոյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր