Արտաքին 3 ամիս առաջ - 21:37 24-06-2026

Թուրքիան, անկասկած, ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն է. Դրագոնե

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնեն խոսել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին։

Նշել է, որ Թուրքիան դաշինքի ամենակարևոր անդամներից է ոչ միայն իր աշխարհագրական դիրքի, այլև դաշինքում ունեցած ներդրման ու ստանձնած պարտավորությունների շնորհիվ։

Ապա հավելել է, որ Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացը կարող է նաև նպաստել ՆԱՏՕ-ի զսպման կարողություններին։ Ըստ նրա՝ Թուրքիան դաշինքի կողքին է եղել դրա հիմնադրումից ի վեր, և բազմաթիվ ոլորտներում Անկարան օրինակ է ծառայել անդամ երկրների համար։

«Թուրքիան, անկասկած, ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցն է», – նշել է Դրագոնեն՝ ընդգծելով, որ դաշինքի շրջանակներում Թուրքիան դարձել է հուսալիության առանցք։

Դրագոնեն նաև խոսել է նաև թուրքական ռազմարդյունաբերության մասին՝ նշելով, որ վերջին տարիներին կատարված ներդրումներն ուշագրավ արդյունքների են հանգեցրել։ Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր ունի հզոր արդյունաբերական ենթակառուցվածք։ Ըստ նրա՝ Թուրքիայի տեխնոլոգիական առաջընթացը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի զսպման կարողությունների ավելացմանը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը