Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 22:30 22-06-2026

Ինչպես ԿԸՀ-ն, այնպես էլ ՍԴ-ն պատվեր կատարողներ են. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Սահմանադրական դատարան ընդդիմության դիմելու վերաբերյալ քննարկումները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում մնալ։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիները ինչ են մտածում․ արդյո՞ք Սահմանադրական դատարանը կարող է որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանի շահերի դեմ, և որքանո՞վ են նրանք վստահում այդ գործընթացին։

Հարցված քաղաքացիներից մեկը նշեց․

«Էդ իրենց իրավունքն է, թող տան, ի՞նչ է եղել, որ։ Իսկ որոշումը դատարանը կանի, դատավորը։ Էդ ոչ մեկը չգիտի, ո՞վ գիտի՝ դատավորի գլխին ինչ կգա։ Նենց որ՝ Նիկոլը… ոչ մի բան չի կորցնելու»։

Մեկ այլ քաղաքացի ասաց․

«Ո՛չ, քաղաքականությունով չեմ զբաղվում, չեմ սիրում նման հարցերին պատասխանել։ Իհարկե՝ ոչ։ Չի կայացնի ոչ մի որոշում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի»։

Հարցվածներից մեկը կարծիք հայտնեց․

«Չեմ կարծում, չգիտեմ։ Ճիշտն ասած, կկայացնի որոշումը, կտեսնենք՝ ինչ որոշում կկայացնի»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ամեն ինչ պետք է հիմնված լինի փաստերի վրա․

«Եթե փաստեր լինի, որ ինքը մեղավոր է՝ հնարավոր է։ Բայց անհիմն մեղադրանքներով ոչինչ չի լինի։ Ես հասկանում եմ՝ պետք է փաստ ունենաս, որ կարողանաս ներկայացնես դատարան։ Ես որևէ սպասելիք չունեմ Սահմանադրական դատարանից»։

Մեկ այլ քաղաքացի ասաց․

«Որևէ պոզիտիվ որոշում չի կայացնի ընդդիմության համար, որովհետև ամեն ինչ հայտնի է հենց սկզբից»։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ այս թեմայով չի ցանկանում զբաղվել․

«Այդ կարգի չեմ խառնվում, ես իմ գործով եմ զբաղվում»։

Մեկ այլ քաղաքացի դժվարացավ պատասխանել․

«Դժվարանում եմ պատասխանել, անկեղծ, դա իմ ոլորտը չի»։

Քաղաքացիներից մեկը, անդրադառնալով ընդհանուր կառավարման համակարգին, ասաց․

«Ամեն մի փոքր բան գալիս է վերևներից։ Վերևները, որ լավ լինեն, ներքևները լավ կլինեն։ Հիմա մտածում են՝ շենքերը վաճառեն, ֆուտբոլի դաշտ սարքեն, հետո ի՞նչ է լինելու»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում