Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 09:00 21-06-2026

«Էվոկաբանկը» մնացել է 1000 դրամի հույսին. «տուգանքի մատերիալ»՝ բանկային ձևով

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Այն, որ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ուղղակի կքում է բանկային վարկերի ծանր բեռի տակ, վաղուց արդեն նորություն չէ։ Սա դաժան իրականություն է, որին բախվում է հայաստանյան գրեթե յուրաքանչյուր ընտանիք։

Օրերս այս տխուր պատկերին յուրօրինակ «հաճելի նորություն» ավելացավ. Կենտրոնական բանկի նախագահն ինքը բացահայտ խոստովանեց, որ Հայաստանում վարկերը տրամադրվում են չափազանց բարձր տոկոսադրույքներով։ Թվում էր, թե նման պայմաններում ֆինանսական համակարգը պետք է գոնե փոքր-ինչ սթափվեր կամ փորձեր ընդառաջ գնալ սեփական հաճախորդներին, սակայն իրականությունն այլ է։

Այս ամենի ֆոնին, մեղմ ասած, ուշագրավ և զարմանալի է «Էվոկաբանկի» նոր քաղաքականությունը։ Բանկն իր հաճախորդներին ուղարկել է հերթական ծանուցումը սակագների փոփոխության վերաբերյալ, որն ավելի շատ հիշեցնում է քաղաքացուն հերթական անգամ «տուգանքի մատերիալ» դարձնելու բանկային հնարք։



Ինչպես երևում է հաճախորդներին ուղարկված պաշտոնական ծանուցման լուսանկարից, հուլիսի 1-ից բանկը սահմանում է տեղեկանքների տրամադրման նոր, էլ ավելի թանկ սակագներ:

Բանկի տիպային ձևանմուշով տեղեկանքը, որի գործող սակագինը 2 000 դրամ է, հուլիսի 1-ից դառնալու է 3 000 դրամ, իսկ ոչ տիպային ձևանմուշով տեղեկանքը, որը նախկինում հաճախորդներին հասանելի էր անվճար, այսուհետ կարժենա 5 000 դրամ։

Ստացվում է, որ վարկերի հաշվին գերշահույթներ ստացող բանկը ընկել է մանրուքների հետևից և մնացել հաճախորդի գրպանից կորզվող լրացուցիչ 1 000 կամ 5 000 դրամների հույսին։ Այսօրինակ գործելաոճը ոչ այլ ինչ է, քան սեփական հաճախորդների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք և սոցիալական ծանր պայմաններում գտնվող քաղաքացիներից վերջին կոպեկները «քերելու» հերթական փորձ։

Բանկերը, փոխանակ վերանայեն իրենց կողմից սահմանված չափազանց բարձր ու կողոպտիչ տոկոսադրույքները, որոնց մասին արդեն բարձրաձայնում է անգամ ԿԲ-ն, նախընտրում են էլ ավելի ավելացնել հանրության սոցիալական բեռը։

Այստեղ ակամայից հարց է առաջանում՝ արդյոք «Էվոկաբանկ»-ի ֆինանսական վիճակն այդչափ վա՞տ է, թե՞ պարզապես ձևավորվում է մի մշակույթ, որտեղ հաճախորդը դիտարկվում է որպես հնարավորինս շատ վճարումներ կատարող աղբյուր։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր