Արտաքին 3 ամիս առաջ - 13:47 20-06-2026

Թրամփը համոզված էր, որ Ուկրաինան կպարտվի, բայց այժմ փոխել է իր միտքը. Մակրոն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո, սկզբնապես լիովին վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում և նույնիսկ Պուտինի հետ գագաթնաժողովից հետո ակնկալում էր կնքել մի համաձայնագիր, որը Մոսկվային կառաջարկեր ուկրաինական նոր տարածքներ, սակայն այժմ՝ Ֆրանսիայում կայացած Մեծ յոթնյակի գագաթնաժողովից և ուկրաինացիների տոկունությանը ականատես լինելուց հետո, արմատապես փոխել է իր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ Կիևի շուտափույթ անկման մասին կանխատեսումները սխալ էին։

Այս մասին հաղորդում է հանրահայտ Meduza-ն՝ հավելելով, որ հունիսի 16-17-ին Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի ժամանակ, որին մասնակցել է նաև Վլադիմիր Զելենսկին, Դոնալդ Թրամփը դիմել է գործընկերներին՝ կոչ անելով օգնել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում, ինչի դիմաց Վաշինգտոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը: Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա