Արտաքին 3 ամիս առաջ - 21:28 19-06-2026

Թուրքական MIT-ը Բեռլինում գործող ամենաակտիվ հատուկ ծառայություններից է

Գերմանական հետախուզությունը զեկույց է հրապարակել Բեռլինում գործող ամենաակտիվ օտարերկրյա հատուկ ծառայությունների մասին։ Ըստ այդ 140 էջանոց զեկույցի՝ դրանք Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Թուրքիայի հատուկ ծառայություններն են։

Բեռլինի ներքին հետախուզության պետ Միխայել Ֆիշերը նշել է, որ այս երկրների հետախուզական ծառայությունները հիմնականում կենտրոնացած են Բեռլինում։ Նրանք ունեն գործունեության լայն շրջանակ, այդ թվում՝ դասական լրտեսություն, ապատեղեկատվական արշավներ, կիբեռհարձակումներ և դիվերսիաներ։

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության՝ (MIT) մասին նշվում է, որ այն ակտիվ է ոչ միայն հայտարարագրված հետախուզական սպաների հետ, որոնք նշանակված են դիվանագիտական ​​առաքելություններում, այլև բազմաթիվ չհայտարարագրված անձանց հետ, որոնք իրականացնում են շատ ինտենսիվ հետախուզական գործունեություն։

Զեկույցում ընդգծվում է, որ MIT -ն ունի լայն լիազորություններ, այն կազմում է թուրքական անվտանգային ճարտարապետության կենտրոնական տարրը։ MIT-ի հետախուզական գործունեությունը հիմնականում ուղղված է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ու նրա կողմնակիցների դեմ, որոնց նա համարում է ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև «Գյուլենական շարժման» կողմնակիցների դեմ։ Զեկույցում նաև ասվում է, որ Բեռլինում կա ՔԲԿ-ի 1100 համակիր։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում