Ներքին 3 ամիս առաջ - 16:15 19-06-2026

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ պահվածքին․ Աշոտյան

«Ընտրարշավի ընթացքում և հատկապես հետընտրական հատվածում Նիկոլ Փաշինյանի կեցվածքն, անշուշտ, ունի նախ քաղաքական դրդապատճառներ: Սակայն պակաս կարևոր չէ, կարծում եմ, նաև անձի հոգեբանական բնութագիրը:

Հայ հասարակությունն առաջին անգամը չէ, որ ականատես է լինում Փաշինյանի անպատեհ, էկզալտացված և անադեկվատ պահվածքին: Նրա այդպիսի կերպարային ֆենոմենը, ինչպես նաև իր կողմից հերթական անգամ քաղաքական հետապնդման ենթարկվելու հետևանքով բանտախցում առաջացած ազատ ժամանակը ճանապարհ հարթեցին պսիխոպաթիկ երևույթների մասին լրացուցիչ գրականություն ուսումնասիրելու:

Ուստի, թույլ տվեք ձեզ ներկայացնել հոգեբան Ռոբերտ Հայերի կողմից հեղինակած գրքում («Лишенные совести. Пугающий мир психопатов» 2007թ.) առաջարկվող մեթոդական ստանդարտը մասնագիտական առումով գնահատելու այս կամ այն քաղաքական կամ պատմական ֆիգուրի պսիխոպաթիկ գծերը:

Մասնագետները ընդհանուր առմամբ տարբերակում են 20 բնութագրիչ, իսկ մաքսիմալ հնարավոր բալը այդ սանդղակով 40-նն է: Հարկ է նշել, որ միջին մարդը հավաքում է մոտ 5 բալ:
Ձեր գործը հեշտացնելու նպատակով ձեզ եմ ներկայացնում այդ բնութագրիչները՝ խմբված 14 կետերի մեջ:

Ինքս ոչ մի գնահատական չեմ պարտադրելու կամ արտահայտելու: Զուտ տալու եմ բնութագրիչը և թողնեմ ընթերցողին՝ իր բազմոցին կամ օֆիսային սեղանին ինքնուրույն պատասխանելու հարցադրմանը:

Եվ այսպես՝

1.Մակերեսային է, թեթևսոլիկ-համակրելի, խելացի, սեփական մտքերի հստակ ձևակերպմամբ:
2.Գերաճածած ինքնագնահատական, նարցիսիզմ:
3.Վաղ մանկական հասակում վարքային խնդիրներ:
4.Չունի խիղճ, չունի մեղավորության կամ զղջման զգացողություն:
5.Չունի էմպատիա, անհաղորդ է և հակված բռնությանը:
6.Մշտական ստախոսության, խաբեության և մանիպուլյացիաների հանդեպ հակում:
7.Անհուսալի, սեփական գործողությունների հանդեպ պատասխանատվությունից խուսափում:
8.Անկանոն սեռական կապեր
9.Մակաբուծում, այլոց հաշվին ապրելու հակում:
10.Իմպուլսիվ վարքագիծ, խթանվելու մշտական պահանջարկ:
11.Երկարաժամկետ և իրատեսական պլանավորման անկարողություն:
12.Մակերեսային էմոցիաներ, վախի բացակայություն:
13.Արվեստի նկատմամբ անընկալունակություն:
14.Երկարատև հարաբերություններ կառուցելու և նվիրված լինելու անկարողություն:

Ահա այն մասնագիտական, թեթևակի ադապտացված մատրիցան, ըստ որի՝ յուրաքանչյուրը կարող է ինքը գնահատել՝ պսիխոպա՞թ է արդյոք Փաշինյանը կամ որևէ այլ «կրքոտ» հռետոր:
Հ.Գ. Ազնիվ կլինեք գնահատելիս: Ի դեպ, ձեր պատասխաններն ու գնահատականները կարող եք գրել մեկնաբանությունների բաժնում:

Հ.Գ.1. Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Վարդաշեն» ՔԿՀ
17.06.2026թ.

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում