Ներքին 5 ամիս առաջ - 15:55 19-06-2026

ԵՄ-ն առաջին անգամ 1 տարով երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Եվրոպական միության գագաթնաժողովում պատմական որոշում է կայացվել. ԵՄ անդամ երկրներն առաջին անգամ մեկ տարի ժամկետով երկարաձգել են Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Նախկինում Ուկրաինայում բռնկված պատերազմի պատճառով սահմանված սահմանափակումները երկարաձգվում էին բացառապես վեց ամսով:

Որոշման ընդունումը հնարավոր է դարձել Հունգարիայի դիրքորոշման կտրուկ փոփոխության շնորհիվ: Բուդապեշտը հրաժարվել է վետոյի իրավունքից, քանի որ մայիսին պաշտոնը ստանձնած Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարը, ի տարբերություն իր նախորդի՝ Վիկտոր Օրբանի, աջակցել է ԵՄ նախաձեռնությանը:

Գագաթնաժողովի ընթացքում ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները միաձայն հաստատել են նաև Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի վերաբերյալ համատեղ հռչակագիրը: Սա նմանօրինակ առաջին միասնական փաստաթուղթն է 2024 թվականի դեկտեմբերից ի վեր, որի ընդունմանը նախկինում նույնպես խոչընդոտում էր Օրբանի կառավարությունը:

Հռչակագրում նշվում է, որ ԵՄ-ն մտադիր է էլ ավելի մեծացնել Ռուսաստանի վրա գործադրվող ճնշումը և շարունակել թուլացնել նրա ռազմական տնտեսությունը, որպեսզի Մոսկվան ստիպված լինի մտնել խաղաղության բանակցությունների մեջ։

Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հաջորդ՝ 21-րդ փաթեթի ընդունման հստակ ամսաթիվն ու ամբողջական բովանդակությունը դեռևս պաշտոնապես չեն հայտարարվել: Այդուհանդերձ, դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ նոր սահմանափակումները կարող են ներառել Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող ռուս զինվորականների մուտքի արգելք ԵՄ տարածք, և որոշակի պատժամիջոցներ կկիրառվեն Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի դեմ:


Թամարա Քալանթարյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է