87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 4 տարի առաջ - 21:56 26-07-2022

ԵՄ-ն ևս կես տարով երկարաձգել է ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը երեքշաբթի՝ հուլիսի 26-ին, հայտարարել է, որ վեց ամսով՝ մինչև 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

«Այս պատժամիջոցները, որոնք առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որոնք ապակայունացնում էին Ուկրաինայում իրավիճակը, զգալիորեն ընդլայնվել են 2022 թվականի փետրվարից՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիայի լույսի ներքո»,- ասվում է ԵՄ խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Մինչ օրս կան պատժամիջոցների յոթ փաթեթներ, որոնք ուղղված են տնտեսության առանձին հատվածների և ռուսներին, հիմնականում պաշտոնյաներին, որոնք աջակցում են Ուկրաինայի պատերազմին: