Ներքին 2 ամիս առաջ - 10:28 16-06-2026

Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան

Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է։ Վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք, հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ժամանակակից Ռուսաստանի մտածողներից, տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը իր երկրի համար դժվար այս փուլում ձևակերպել է օպտիմիզմի բանաձևը. «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը»։

Այս գաղափարի տակ դրվում է մի քանի գործոն։ Իհարկե, հիմա ճգնաժամ է, բայց եթե պլանավորման հորիզոնը երկարացնես, ապա հեռանկարը կփոխվի։ Ցանկացած ճգնաժամի դեպքում ազգերը, պետությունները գտնում են զարգացման ելքերը։

Եվ իհարկե, Աուզանը պնդում է, որ ապագան պայմանավորվում է հասարակությունների քայլերով։

Ցանկացած ժողովուրդ և պետություն ունի ճգնաժամի իր մոդելը և խորությունը։ Չկա ճգնաժամի համընդհանուր ձևակերպում։ Հայաստանը, ըստ իս, հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է։

Ես չգիտեմ՝ Աուզանի բանաձևը մեր պարագայում կաշխատի՞, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, վաղը չէ մյուս օրը։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ զարգացման ելքերը, վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք, հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան