Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով 2 ամիս առաջ - 18:30 15-06-2026

Այս ընտրությունները 100%-ով կեղծված էին. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

ԿԸՀ-ն երեկ՝ հունիսի 14-ին, արտահերթ նիստ է գումարել և հրապարակել ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ այդմ՝ «Ուժեղ Հայաստանն» ունի 23.2710 տոկոս, ԲՀԿ-ն 3.9893 տոկոս, ՔՊ-ն 49.7456 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 9.9231 տոկոս։

Նիստին զուգահեռ ընդդիմությունն ցույց էր անում: Հավաքվածները պահանջում էին չեղարկել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել: Ընդդիմադիր որոշ գործիչներ կարծիք էին հայտնում, որ ընտրությունները կեղծվել են։

Հունիսի 15-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում անցկացված հարցման ընթացքում Oragir.News-ը հետաքրքրվել է քաղաքացիներից, թե արդյոք նրանք համարո՞ւմ են, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները կեղծվել են։

Հարցված քաղաքացիների կարծիքները կտրուկ տարբեր էին։ Մասնակիցների մի մասը համոզված էր, որ ընտրություններն ուղեկցվել են խախտումներով և արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը։

«Բա ի՞նչ է արել։ Դուք կասկածո՞ւմ եք, ես չեմ կասկածում»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցման մասնակից նշեց․ «Կարծում եմ՝ կեղծ արին։ Առանց կեղծելու հնարավոր չէր»։

Եղան նաև կտրուկ գնահատականներ։ «Սա 100 տոկոսով կեղծված էր»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Որոշ քաղաքացիներ որպես ընտրախախտման օրինակ նշեցին ընտրության օրը զինծառայողների մասնակցության հետ կապված հրապարակումները։

«Եթե մարդիկ ժամը 8-ին զինվորներ են բերում, ՔՊ-ի հաշվին հաշվետվություն են տալիս, նշանակում է՝ կեղծվել է։ Ոչ մի արդար բան չի եղել»,– ասաց հարցվածներից մեկը։

Միաժամանակ մի շարք քաղաքացիներ վստահ էին, որ ընտրություններն անցել են բնականոն պայմաններում և արտահայտել են աջակցություն գործող իշխանություններին։

«Ինձ թվում է՝ ոչ։ Ես որևէ նման բան չեմ նկատել, շատ նորմալ է անցել»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցման մասնակից նշեց. «Ոչ, շատ հանգիստ գնացել ենք, ընտրել ենք»։

Հարցվածներից ոմանք ոչ միայն չէին կասկածում ընտրությունների արդյունքներին, այլև բարձր էին գնահատում իշխանությունների գործունեությունը։

«Մենք շնորհակալ ենք խաղաղություն բերող, զինվորին պաշտպանող ղեկավարին։ ՔՊ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է հայ ժողովրդի համար»,– ասաց նրանցից մեկը։

Միաժամանակ որոշ քաղաքացիներ հրաժարվեցին քաղաքական գնահատականներ տալ՝ նշելով, որ բավարար տեղեկացված չեն թեմայից։

«Քաղաքականությունից շատ հեռու եմ, չեմ կարող ասել»,– նշեց հարցվածներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին