Կեղծված 500-դրամանոցներ՝ սուրճի ապարատում. քաղաքացին ահազանգում է
Օգտատեր Կարինա Բալայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ահազանգելով խաբեության մասին։
Օգտատիրոջ խոսքով՝ իրրեն պատկանող սուրճի ապարատից քաղաքացին նախ որպես մանրադրամ ստացել է կեղծված 500-դրամանոց, ինչից հետո բացել են ապարատը և տեսել, որ մանրադրամների մեջ նման մի քանի 500-դրամանոցներ կան։