Արտաքին 3 ամիս առաջ - 11:22 14-06-2026

ԱՄՆ-ն և Իրանը այսօր վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումը տեղի կունենա այսօր՝ հունիսի 14-ին՝ վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է զինադադարի երկարաձգում ևս 60 օրով։

Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դրա տվյալներով՝ վիրտուալ հանդիպմանը որպես միջնորդներ կմիանան նաև Պակիստանն ու Կատարը։ Փաստաթուղթը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ։

Ինչպես նշել են պորտալի զրուցակիցները, ստորագրումը վիրտուալ ձևաչափով անցկացնելու որոշումը կայացվել է լոգիստիկ պատճառներով։ Առանցքային է դարձել այն, որ առերես հանդիպման դեպքում ամերիկյան բանակցային խումբը գլխավորող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չէր հասցնի վերադառնալ հայրենիք նախքան պետության ղեկավար Դոնալդ Թրամփի մեկնումը Ֆրանսիա՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողովին, ուր նա նախատեսում էր ուղևորվել երկուշաբթի առավոտյան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ գործարքը կստորագրվի հունիսի 14-ին։ Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման հուշագրի ստորագրումը հունիսի 14-ին տեղի չի ունենա, սակայն չէր բացառել, որ այդ իրադարձությունը կկայանա առաջիկա օրերին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը