Ներքին 4 ամիս առաջ - 17:29 11-06-2026

ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։ Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։
«Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Ծառայությունը, սկսած ընթացիկ տարվա մայիսից, փուլ առ փուլ սահմանափակել է հայկական ենթակարանտինային արտադրանքի առանձին տեսակների ներկրումը, ինչպես նաև բազմիցս հայկական կողմին տեղեկատվություն է ուղարկել մատակարարումների խախտումների վերաբերյալ։

Այնուամենայնիվ, կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերը շարունակվում են։ Հունիսին հայտնաբերվել է Հայաստանից ստացված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի մեջ կապրային բզեզով վարակման 3 դեպք։

Նշվածը վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և անվստահություն է առաջացնում բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ։ Հայաստանի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ բուսասանիտարական բարեկեցությունը»,- գրված է հայտարարության մեջ:

Կապրային բզեզը պաշարների բազմակեր բզեզ է, որը բացակայում է Ռուսաստանի տարածքում։ Այն վնասում է հացահատիկային, յուղատու, ընդավոր, տեխնիկական մշակաբույսերի հատիկները և դրանց վերամշակման արտադրանքը, ինչպես նաև անտառային, դեկորատիվ և այլ մշակաբույսեր։ Կարող է վարակել հացահատիկի պահեստները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստները, ջրաղացները, համակցված կերերի գործարանները, հրուշակեղենի ֆաբրիկաները և գարեջրատների պահեստները։

«Այն ունակ է ոչնչացնել պահվող արտադրանքի մինչև 70%-ը։ Ռուսաստանի տարածքի համար տնտեսական վնասը կարող է արտահայտվել ոչ միայն բերքի կորստով, օջախների տեղայնացման և վերացման միջոցառումներով, այլև այն երկրների հետ արտահանման շուկաների հնարավոր կորստով, որտեղ այս վնասատուն բացակայող կարանտինային օբյեկտ է, ինչը կհանգեցնի արտահանվող հացահատիկային արտադրանքի ախտահանման համար լրացուցիչ տնտեսական ծախսերի»,- նշվում է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն