Արտաքին 4 տարի առաջ - 10:20 18-06-2022

Լիտվան արգելել է պատժամիջոցների տակ հայտնված ապրանքների տարանցումը երկաթուղով Կալինինգրադ․ նահանգապետ

Հունիսի 18-ից Լիտվան կդադարեցնի պատժամիջոցների տակ հայտնված բեռների տարանցումը Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի Դաշնության հիմնական տարածքի միջև։

BBC-ի փոխանցմամբ՝ Լիտվայի երկաթուղային LTG Cargo ընկերությունը համապատասխան պարզաբանումներ է ստացել Եվրահանձնաժողովից։ Ըստ նրանց՝ այն ապրանքներն ու բեռները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, չեն կարող փոխադրվել Եվրամիության տարածքով, նույնիսկ եթե դրանք տարանցիկ լինեն Ռուսաստանի Դաշնության մի տարածքից մյուսը։

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը հայտնել է, որ բացատրություն է պահանջելու Եվրահանձնաժողովից։

Նա նշել է, որ նախնական հաշվարկներով՝ արգելքը կազդի Կալինինգրադի մարզի և Ռուսաստանի մնացած տարածքների միջև փոխադրվող ապրանքների 40-50%-ի վրա։

Այս արգելքը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի և լրացուցիչ նավեր գտնելու անհրաժեշտության, որոնք երթևեկելու են Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա և Կալինինգրադի շրջանի նավահանգիստների միջև:

«Մենք սա համարում ենք Կալինինգրադի մարզ և այդ մարզից անվճար տարանցման իրավունքի ամենալուրջ խախտումը», - ասել է Ալիխանովը, հավելելով, որ իշխանությունները կպահանջեն վերացնել այդ միջոցները, հաղորդում է Reuters-ը։

Սահմանափակումների տակ ընկած ապրանքների թվում են շինանյութերը, ցեմենտը և մետաղական արտադրանքները, ասել է ռուսաստանցին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը