Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 19:40 10-06-2026

Երևանյան հրաշքներ. աշխարհի միակ կանգառը, որ կանգնելու տեղ չունի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Տիգրան Ավինյանի՝ Երևանը «եվրոպական մայրաքաղաք» դարձնելու մասին հայտարարությունների ֆոնին մայրաքաղաքում կան փողոցներ, որոնք անգամ ամենագունավոր երազներում եվրոպական ապագայի մասին չեն կարող երազել։ Նման պատկեր է աչքի զարնում Աջափնյակ վարչական շրջանի առանցքային փողոցներից մեկում՝ Հալաբյանում, որտեղ շատ դեպքերում բացակայում են անգամ տարրական ենթակառուցվածքները։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Հալաբյան փողոցի միջնամասում գտնվող կանգառներից մեկը ֆորմալ առումով գոյություն ունի՝ ցուցանակ կա, երթուղիները սպասարկվում են, բայց մարդկանց համար նախատեսված կանգառասրահ, որտեղ նրանք կարող են նստել և սպասել ավտոբուսներին՝ ոչ։



Արդյունքում քաղաքացիները ստիպված կանգնում են ծառերի արանքում, հողի ու գազոնի վրա՝ սպասելով հասարակական տրանսպորտին։ Իսկ ավտոբուսից իջնողները տուն հասնելու համար քայլում են խոտերի և հողի միջով, որովհետև կանգառից դեպի մայթ կազմակերպված անցում կամ հարմարեցված տարածք չկա։

Սա արդեն ոչ միայն բարեկարգման, այլ նաև քաղաքային կառավարման տրամաբանության հարց է։ Երբ իրականացվում են ճանապարհաշինական կամ տրանսպորտային փոփոխություններ, ապա պետք է հաշվի առնել, որ կանգառ ստեղծելը դա միայն ցուցանակ տեղադրելը չէ։ Այն ենթադրում է նվազագույն ենթակառուցվածք՝ անվտանգ սպասման գոտի, կոշտ ծածկով հարթակ, մարդկանց հոսքի համար անցանելի լուծումներ, հասանելիություն տարեցների, երեխաների և սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։

Հալաբյանի այս հատվածում, դատելով իրավիճակից, այդ շղթան ամբողջությամբ բացակայում է։ Մարդիկ իրենց ներկայությամբ արդեն «կառուցել են» հետիոտնային ուղին՝ ամեն օր նույն տեղով անցնելով ու տրորելով կանաչ տարածքը։



Եթե սա մայրաքաղաքի ամենաբանուն փողոցներից մեկի վիճակն է, ապա միայն կարելի է ենթադրել, թե ինչ վիճակում են ծայրամասերում ու ոչ կենտրոնական փողոցներում գտնվող կանգառները։ Տրամաբանական հարց է առաջանում՝ քաղաքային բարեկարգման ծրագրերում նման տարրական խնդիրներն ինչո՞ւ են մնում երկրորդ պլանում։

Հավելենք նաև, որ քաղաքացին չի պահանջում շքեղ կանգառ․ պահանջում է նվազագույնը՝ կանգառ, որտեղ հնարավոր կլինի նստել կամ գոնե կանգնել։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին