Մշակույթ 2 տարի առաջ - 19:59 02-02-2024

Փոքրիկ հայրենիքները կարող են մեծ հրաշքներ կատարել․ այսօր Կոստան Զարյանի ծննդյան օրն է

Իտալացի հայտնի դերասան Քարտարելին, որ մեծ կարծիք ուներ Կոստան Զարյանի իտալերենի մասին, մի առիթով ասել է, որ եթե իտալերենով գրի, կդառնա իտալացի նշանավոր գրողներից մեկը։

Այսօր արձակագիր, արվեստաբան ու գրականագետ Կոստան Զարյանի ծննդյան օրն է։

Ռուբեն Զարյանն իր հուշերում պատմում է, որ Զարյանը սիրում էր լավ հագնվել։ Սիրում էր նաև լավ սեղան։ Ուտելուց հաճույք էր ստանում․ Գարգանտյուայից միբան կար նրա մեջ։ Խմիչքներից սիրում էր գինին, բայց երբեք չէր հարբում և չէր կորցնում հավասարակշռությունը։ Նա նաև զարմանալի դյուրահավատ էր, շուտ հիացող։ Ու թեև հոգով ու մտքով քաղաքապաշտ էր, հողի, քարի, կանաչի կարոտ ուներ։ Հաճախ էր խնդրում, որ իրեն քաղաքից դուրս տանեին։ Եվ երբ նայում էր հեռու-հեռու տարածություններին, նայում էր լեռներին ու երկնքին, հոգին փառավորվում էր։

Զարյանը մենակ մարդու տպավորություն էր թողնում։ Հաճախ կարելի էր նրան տեսնել Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների հատման կետում խոսքի բռնված։ Ու թեև պատմելու պաշարը հարուստ էր, և խոսել շատ էր սիրում, բայց մենակ մարդու տպավորություն էր թողնում։



Հայտնի վիպասան Րաֆֆին, որ բոլոր խնջույքներին լուռ նստում էր, սովորաբար երբ դուրս էր գալիս, սիրում էր ասել․ «Համա քեֆ արինք, հա՜»։ Այսպես էր և Զարյանը։

Մի հերթական խնջույքի ժամանակ Կոստան Զարյանը լուռ էր։ Ամբողջ երեկոյի ընթացքում ոչ մի խոսք չասաց։ Կենացների ժամանակ բարձրացնում էր բաժակը ու նորից նստում։ Չէր խոսում, բայց ժպիտը երբեք չէր հեռանում դեմքից․ վայելում էր։

Ռուբեն Զարյանը պատմում է, որ բաժակ բարձրացրեց Գևորգ Էմինն ու առաջարկեց խմել Կոստան Զարյանի կենացը․ «Նա ասաց, որ ոմանց տաղանդ է տրվում, ոմանց էլ բախտավոր հանդիպումներ։ Ոմանց էլ ՝ այդ երկուսը միասին։ Օրինակ՝ Կոստան Զարյանը դրանցից է։ Գրողի մի մեծ տաղանդ ունի նա և այնպիսի բանաստեղծ է, որի գնահատությունն ապագային է վերապահված։ Թող ոչ ոք չնեղանա, թեև այստեղ շատ պատվական մարդիկ կան, բայց Կոստան Զարյանը մի հիսուն տարով մեզանից առաջ է ապրում։ Շատ բան է տեսել իր կյանքում։ Ի՜նչ հարուստ մարդ է նա հանդիպումների կողմից՝ էլ Պիկասո, էլ Վերհարն, էլ Լեժե, էլ Դլոնեի, էլ Շագալ, էլ Սոֆիչի, էլ Կարա, էլ Էլյուար»։



Կոստան Զարյանը շնորհակալություն էր հայտնում, ժպտում։

Իսկ հաջորդ օրը, փողոցում հանդիպելով նախորդ օրվա խնջույքի մասնակիցներին, ասում էր․

-Երեկ շատ լավ երեկո անցկացրինք, այնպես չէ՞։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին