Ներքին 2 ամիս առաջ - 12:46 08-06-2026

Իշխող ուժը հստակ պարտվել է Երևանում, ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից․ Չալաբյան

Այս պահի դրությամբ արդեն հայտնի են քվեարկության նախնական արդյունքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

•Թեև նրանք որոշակի հիասթափություն են առաջացրել, կարևոր է արձանագրել, որ իշխող վարչախումբը երկրի մասշտաբով այս անգամ այլևս քաղաքացիների ձայների բացարձակ մեծամասնություն չի ստացել, հստակ պարտվել է Երևանում, և ԱԺ-ում էլ զրկվելու է սահմանադրական մեծամասնությունից, ինչը կրիտիկական է սեփական թուրքամետ քաղաքական կուրսը շարունակելու համար:

Ընդ որում սա համատարած ադմինիստրատիվ ճնշման, հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների, սարսափի և ահաբեկման պայմաններում:

🇦🇲Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք դեմ քվեարկեցին թուրքահաճո ուժերին, և ցույց տվեցին, որ վարչախումբը այլևս լեգիտիմություն չունի իր այդ կուրսն անարգել շարունակելու: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «ՀայաՔվե» իմ պայքարի ընկերներին, համախոհներին և աջակիցներին, որոնք շարունակաբար եղել են պայքարի առաջնագծում, չեն կոտրվել ճնշումների տակ, և համոզված եմ՝ շարունակելու են պայքարը մեր երկրի արժանապատիվ ապագայի համար:

Նաև շնորհակալ եմ «Ուժեղ Հայաստան»-ի մեր գործընկերներին, որոնց հետ մենք միասին կարևոր ճանապարհ անցանք:

Մեր պայքարը շարունակվում է, Աստված զորավիգ իր բոլոր հավատավոր զավակներին։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան