Ներքին 2 ամիս առաջ - 11:34 08-06-2026

ՀՀ ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային. ԱՊՀ դիտորդական առաքելություն

ՀՀ ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային:

Այս մասին ասել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին:

«Քվեարկությունն անցել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Տեխնիկական սարքավորումները ընդհանուր առմամբ աշխատել են անխափան։ Ընտրական տեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ։ Ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։

Դիտորդների կողմից արձանագրված առանձին բացթողումները կրել են տեխնիկական բնույթ և օպերատիվորեն վերացվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Ընտրությունների արդյունքների վրա ազդելու ընդունակ խախտումներ առաքելության կողմից չեն հայտնաբերվել։

ԱՊՀ դիտորդական առաքելությունը հանգում է այն եզրակացության, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային»,- ասել է առաքելության ղեկավարը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան