Ներքին 2 ամիս առաջ - 01:08 08-06-2026

Հովհաննես Սահակյանին օդանավակայանում ձերբակալում են

Ուշադրություն։ Քիչ առաջ ինձ զանգեց Հովհաննես Սահակյանը և հայտնեց, որ իրավապահներն իրեն ձերբակալում են օդանավակայանում։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնզարյանը։

«Հովհաննեսը՝ վերջին երկու օրերին համացանցում ակտիվ տարածվող տեսանյութի «հերոսն» է։ Այն մարդը, որն ասում էր, թե քվեարկելու է ու շուտ մեկնի Հայաստանից, որ եթե «վիճակը խառնվի», չմնա «բարդություններին»։

Հովհաննեսին ես ճանաչում եմ ավելի, քան տասը տարի։ Երեկ եթերում պատմել եմ, թե իրականում ով է նա։ Նաև ասել եմ, որ եթեր հեռարձակված հատվածը ոչ թե Հովիկի մտքերն են, այլ իրոնիան։ Մարդը, ով տարիներ շարունակ կանգնած է եղել մեր ԶՈՒ կողքին, ամեն ինչ արել է ուժեղ Հայաստան ունենալու համար, պարզապես վիրավորված էր, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հանդեպ նման վերաբերմունք են ցուցաբերում իշխող ՔՊ-ն ու նրանց կողմնակիցները։

Հենց այդ վիրավորանքից դրդված է նման պատասխան տվել լրագրողին։ Ընդ որում, ասեմ, որ Հովհաննեսը գրեթե ամեն ամիս է Հայաստան գալիս, բիզնես ծրագրեր է իրականացնում այստեղ։ Այսինքն, այնպես չէ, որ հենց ընտրությունների համար է եկել։ Պարզապես նրա իրոնիան (իսկ իրականում վիրավորանքը) սխալ է հասկացվել։ Բայց նույնիսկ եթե մարդը խուսափեր «բարդություններից» և ցանկանար շուտ վերադառնալ, դրա հանցանքը ո՞րն է։

Մի խոսքով՝ մարդու ազատությունն այս պահին սահմանափակված է։ Իր խոսքերի համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալում է իրեն»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան