Ներքին 4 ամիս առաջ - 15:00 05-06-2026

«Ֆիզգորոդոկ»-ի աղմկահարույց նորակառույցը դեռ դատարկ է․ միայն 1 բնակարանում է լույս վառվում

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Երևանի «Ֆիզգորոդոկ» թաղամասում վեր խոյացած աղմկահարույց նորակառույց շենքը շարունակում է մնալ տեղի բնակիչների ուշադրության կենտրոնում՝ նրանց շրջանում առաջացնելով նորանոր հարցեր ու կասկածներ:

Արդեն տևական ժամանակ է, ինչ երեկոյան ժամերին հսկայական շենքում ընդամենը մեկ բնակարանում է լույս է վառվում, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ բազմաբնակարան համալիրն իրականում դատարկ է:

Այնուամենայնիվ, կառուցապատող կողմը լիովին այլ իրականություն է ներկայացնում:

Oragir.News-ի հետ զրույցում շենքը կառուցող «Ռատկո» ընկերության սեփականատեր Արթուր Մնացականյանը պնդել էր, թե շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, իսկ շենքը՝ բնակեցվել:

«Մարդիկ արդեն ապրում են, վերանորոգել են, ավարտական ակտը կա, մարդիկ օրինական բնակվում են», -հայտարարել էր Մնացականյանը՝ հրաժարվելով պատասխանել հարցին, թե բոլո՞ր բնակարաններն են վաճառված, պնդել՝ դա կոմերցիոն գաղտնիք է։

Կառուցապատողի պնդումները լրջորեն հակասում են այն իրականությանը, որին ամեն օր ականատես են լինում թաղամասի բնակիչներն ու անցորդները: Հարց է առաջանում՝ եթե շենքն իսկապես ունի ավարտական ակտ և բնակեցված է, ապա ինչո՞ւ է այդ հսկա կառույցում միայն մեկ պատուհան լուսավորվում:

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր