Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 14:21 05-06-2026

Արսեն Լևոնյանն ու Թամարա Գևորգյանը միասին են․ դերասանը հաստատել է

Հայկական շոու-բիզնեսում նոր, սիրված ու չափազանց տաղանդավոր զույգ է ձևավորվել: Տևական ժամանակ համացանցում պտտվող լուրերն ու երկրպագուների կռահումները վերջապես պաշտոնական հաստատում ստացան:

Դերասան Արսեն Լևոնյանն ու դերասանուհի Թամարա Գևորգյանը միասին են:

Այս լուրը Tert.am Life-ի հետ զրույցում առաջին անգամ պաշտոնապես հաստատեց ինքը՝ Արսեն Լևոնյանը:

Դերասանն անկեղծացավ և բացահայտեց, որ իրենց մտերմությունն ու սիրո պատմությունը սկիզբ են առել աշխատանքային միջավայրում. «Ծանոթացել ենք նկարահանման հրապարակում»,— թերթի հետ զրույցում նշել է Արսենը:

Այնուամենայնիվ, զույգը նախընտրում է չափից ավելի չհանրայնացնել անձնական կյանքի մանրամասները. դերասանն ընդգծել է, որ այս փուլում այլ մանրամասներ հայտնել չի ցանկանում: