Ներքին 5 ամիս առաջ - 20:44 02-06-2026

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը

Հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք՝ տանելով Սուրբ Գայանե կույսի մասունքակիր Աջը:

Թափորը, մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար, գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ սրբազան մասունքով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին:

Օրվա խորհրդի կապակցությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը։

Իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի վարքին ու նահատակության խորհրդին, ընդգծեց. «Սուրբ կույսերը Հայաստան եկան իրենց մաքրության լույսով ցրելու կռապաշտության խավարը։ Իսկ այսօր մենք՝ այս հողի վրա ապրողներս, կոչված ենք մեր հավատարմությամբ և հաստատակամությամբ փարատելու հուսահատության, վախի ու անորոշության խավարը մեր միջից։

Սիրելինե՛ր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր ևս բացել է վանական կյանքի դռները հավատարիմ ու կոչման գիտակցությունն ունեցող շատ ու շատ անձանց առջև` վերափոխելու իրենց կյանքն ու նմանվելու այսօրվա հիշատակելի սրբերին և իրենց աղոթքներով մշտամնա օրհնություն իջեցնելու հայոց հողի վրա», - նշեց Անանիա Սրբազանը՝ հավելելով, որ հավատարմությունը մարդուն զորացնող մարդկային կյանքի հիմնարար բարոյահոգևոր արժեքներից է՝ անշեղ մնալու ճշմարտության, բարու և իր ընտրած ճանապարհի մեջ։

Պատարագի սրբազան արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի բակում, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, սրբուհու մասունքակիր Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ