Ներքին 5 ամիս առաջ - 18:55 02-06-2026

Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական 2-րդ մեծ բանավեճի մասնակիցների ցանկը

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կմեկնարկի «Հայաստանն ընտրում է» նախընտրական հեռուստաբանավեճի երկրորդ հանդիպումը, որն այս անգամ թեմատիկ է. բանախոսները քննարկելու են Հայաստանի խաղաղությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։

Այս մասին հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը։

Այս անգամ խորհրդարանական ընտրությանն առաջադրված քաղաքական ուժերից բանավեճին մասնակցելու են հետևյալ թեկնածուները`
1 - Ռեֆորմիստների կուսակցություն - Վահան Բաբայան,
2 - «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Հովսեփ Ղազարյան,
3 - «Ուժեղ Հայաստան» դաշինք - Արամ Վարդևանյան,
4 - Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Արտակ Փայտյան,
5 - «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Հակոբ Կարապետյան,
6 - «Միասնության թևեր» կուսակցություն - Լիպարիտ Դրմեյան,
7 - «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - Սուրեն Սուրենյանց,
8 - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Սաֆարյան,
9 - «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - Վարդան Խաչատրյան,
10 - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Ավետիս Ավագյան,
11 - «Հանրապետություն» կուսակցություն - Անահիտ Ադամյան,
12 - «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն» - Գագիկ Հարությունյան,
14 - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Վարդան Այվազյան,
15 - «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Լևոն Բաղդասարյան,
16 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Արարատ Միրզոյան,
17 - «Հայաստան» դաշինք - Քրիստինե Վարդանյան,
18 - «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - Ռուբեն Մեհրաբյան,
19 - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Կարպիս Փաշոյան։
«Հայաստանն ընտրում է». այսօր` 21։00-ից, ուղիղ, Առաջինով։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ

Ձեզ գուցե հետաքրքրի