Արտաքին 4 ամիս առաջ - 15:23 01-06-2026

Վուչիչը որոշել է չառաջադրվել նախագահի նոր ժամկետի համար

Սերբիայի նախկին փոխվարչապետ և «Սոցիալիստների շարժում» կուսակցության նախագահ Ալեքսանդր Վուլինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ հանրապետության գործող ղեկավար Ալեքսանդր Վուչիչն այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում։

«Ո՛չ»,- պատասխանել է Վուլինը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հրաժարականի մասին Վուչիչի խոսքերը կարող են նշանակել նորից թեկնածությունն առաջադրելու մտադրություն։

Նախկին փոխվարչապետը նշել է, որ Վուչիչը հարգում է Սահմանադրությունը, իսկ Սերբիայի մայր օրենքով՝ նախագահի պաշտոնը կարելի է զբաղեցնել միայն երկու ժամկետ: Միևնույն ժամանակ, Վուլինը վստահություն է հայտնել, որ գործող նախագահը պաշտոնից հեռանալուց հետո էլ կշարունակի իր դերակատարումն ունենալ Սերբիայի քաղաքական կյանքում:

«Նա շարունակում է մնալ առանցքային դերակատար, և նրա առաքելությունը դեռ հեռու է ավարտված լինելուց։ Սակայն Սերբիայի նախագահի պաշտոնում նրան այլևս չենք տեսնի», — նշել է Վուլինը։

Մայիսի 25-ին՝ Չինաստան կատարած այցի ընթացքում, Վուչիչը հայտարարել էր, որ հնարավոր է շուտով հրաժարականի դիմում ներկայացնի։ Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչն ընդգծել էր, որ չի պատրաստվում երկարաձգել կամ փոփոխել իր լիազորությունների ժամկետը՝ ինչպես ժամանակին արել էր նախկին նախագահ Բորիս Տադիչը։

Վուչիչի նախագահական երկրորդ ժամկետն ավարտվում է 2027 թվականի գարնանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը