Արտաքին 5 ամիս առաջ - 20:47 26-05-2026

Թուրքիան կշարունակի աջակցություն ցուցաբերել Իրանի մասնակցությամբ խաղաղ բանակցություններին

Թուրքիան կշարունակի համակողմանի աջակցություն ցուցաբերել Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցությամբ ընթացող խաղաղ բանակցություններին՝ դրանց դրական արդյունքի հասնելու նպատակով։

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, Էրդողանը վերահաստատել է Անկարայի սկզբունքային դիրքորոշումը, որն ուղղված է դիվանագիտական կարգավորմանը նպաստելուն և տարածաշրջանում կայունության պահպանմանը։

Երկու երկրների ղեկավարները նաև հաստատել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ կանոնավոր շփումները շարունակելու պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է