Արտաքին 4 ամիս առաջ - 22:11 22-05-2026

Ուկրաինայի շուրջ բանակցություններ չեն ընթանում, բայց ԱՄՆ-ն պատրաստ է միջնորդության. Ռուբիո

Ուկրաինական կարգավորման շուրջ Մոսկվայի, Վաշինգտոնի և Կիևի միջև բանակցություններ ներկայումս չեն վարվում, սակայն Միացյալ Նահանգները պահպանում է պատրաստակամությունը՝ միջնորդ հանդիսանալու այդ դիվանագիտական գործընթացում։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նման բանակցություններ ներկայումս չեն ընթանում։ Բայց մենք հուսով ենք, որ դա կփոխվի»,- ասել է նա՝ Շվեդիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակներում զրուցելով լրագրողների հետ։

«Դրանք, ցավոք, արդյունավետ չեղան։ Բայց մենք պատրաստակամություն ենք պահպանում շարունակելու խաղալ այդ դերը»,- հավելել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Նրա խոսքով՝ եթե մեկ ուրիշը ցանկանում է զբաղվել դրանով, ապա նրանք պետք է անեն դա։

«Բայց, թվում է, թե ներկայումս աշխարհում ոչ ոք չի կարող դրանով զբաղվել։ Բացի այդ, մենք շահագրգռված չենք մասնակցել հանդիպումների անվերջանալի շրջափուլին, որոնք ոչ մի տեղ չեն տանում»,- նշել է պետքարտուղարը։

Նա նաև պնդել է, որ ուրկրաինական հակամարտությունը չունի ռազմական լուծում։

«Քանի որ այս պատերազմը կարող է ավարտվել միայն բանակցությունների միջոցով։ Այն չի ավարտվի այս կամ այն կողմի ռազմական հաղթանակով։ Առնվազն՝ ռազմական հաղթանակի ավանդական ընկալմամբ»,- կարծում է Ռուբիոն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում