Արտաքին 2 տարի առաջ - 11:57 13-04-2024

Անարդար է, որ բանակցություններ են բացվել Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ, բայց ոչ Վրաստանի․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անարդար է համարում այն, որ Ուկրաինան և Մոլդովան անցել են Եվրոպական միությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի փուլ, իսկ Վրաստանը՝ դեռ ոչ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետ Կոբախիձեի արած հայտարարությունը Գերմանիա կատարած պաշտոնական այցի ամփոփման ժամանակ:

«Դուք գիտեք, որ այսօր մենք ունենք անարդարություն: Մասնավորապես, բանակցություններ են բացվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ, բայց ոչ Վրաստանի հետ, այն ժամանակ, երբ մենք լրջորեն առաջ ենք անցնում երկու երկրներից։

Այս անարդարությունը պետք է ավարտվի, և մենք հուսով ենք, որ դեկտեմբերին այն արդյունավետորեն կվերացվի», - նշել է Կոբախիձեն:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում