Ներքին 4 ամիս առաջ - 14:47 20-05-2026

Սարալանջի ճանապարհին Hyundai Santa FE-ն բախվել է բետոնե պատնեշին. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում «Hyundai Santa FE» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն ու դեպքի վայրից հեռանալը։ Այդ տեղեկությունը ՊԾ Երևան քաղաքի գնդում պարզվում է, որպեսզի հայտնաբերեն վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան ու վարորդին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը