Մամուլ 4 ամիս առաջ - 08:21 20-05-2026

Նոր սկանդալ առողջապահության ոլորտում․ դիպլոմ՝ առանց կրթության․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, համակարգում ի հայտ է եկել ուշագրավ գործընթաց․ պետական ենթակայության մի շարք բժշկական կազմակերպությունների տնօրեններ ընդունվել են Ալեքսանդր Բազարչյանի կողմից ղեկավարվող ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։ Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, մինչդեռ այդ անձինք միաժամանակ ղեկավարում են բժշկական կենտրոններ, իսկ նրանցից մի մասը նաև զբաղվում է քաղաքական գործունեությամբ։

Ի պատասխան «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի բարձրաձայնումների՝ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից հնչել է պարզաբանում, թե «ուշ ժամերին» և հանգստյան օրերին են կազմակերպվում կրթական գործընթացները։ Եվ այս բացատրությունը ոչ թե փակում, այլ ավելի է խորացնում հարցերը։

Եթե Ալեքսանդր Բազարչյանի կողմից կազմակերպվող ուսուցումն իսկապես առկա է, ապա ե՞րբ և ինչպե՞ս են տնօրենները հաճախում դասերին՝ հիվանդանոցները կառավարելուն զուգահեռ։ Եթե դասերն անցկացվում են աշխատանքային ժամերից դուրս, արդյո՞ք դասախոսները ստանում են արտաժամյա վարձատրություն, ո՞ր բյուջեից և ինչպե՞ս է դա ձևակերպվում։ Իսկ եթե չեն հաճախում կրթական հաստատություն, ապա ինչպե՞ս են ձևավորվում մասնագիտական որակավորումները։ Ալեքսանդր Բազարչյանը պետք է մանրամասն պատասխանի հարցերին, թե քանի դիպլոմ է մինչ օրս բաժանվել, և ինչ իրական որակավորում են ստացել կրթություն ստացած անձինք։

ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը, Պետական վերահսկողական ծառայությունն ու տեսչական մարմինները պարտավոր են պարզաբանել՝ սա իրական առկա կրթությո՞ւն է, թե՞ համակարգի ներսում դիպլոմների ձևական տրամադրման մեխանիզմ, որպեսզի թղթի վրա ամեն ինչ կարգին լինի։

Այս մասով մեր հարցումների պատասխանները՝ առաջիկայում»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
18:57 Երևանում բացեցինք Մհեր Մկրտչյանի արձանը, որի քանդակագործը Տիգրան Արզումանյանն է. Տիգրան Ավինյան
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո