Ներքին 4 ամիս առաջ - 09:10 18-05-2026

Սիվիկ Նյուզ. ՍՊԸ, որի մասին գիտի միայն ՔՊ-ն

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հայտարարագրում ուշագրավ հակասություն կա․ կուսակցության ներկայացրած փաստաթղթում նշվում է, որ ՔՊ-ն հանդիսանում է «Սիվիկ Նյուզ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։ Ընդ որում, փաստաթղթում նույնիսկ նշված է ներդրման չափը՝ 10 հազար դրամ։ Սակայն խնդիրը սկսվում է հենց այստեղ։



Էլեկտրոնային ռեգիստրում «Սիվիկ Նյուզ» անվամբ ընկերություն գտնել գրեթե անհնար է։ Տարբեր ձևաչափերով որոնումները որևէ արդյունք չեն տալիս։ Նույնիսկ անվան տարբերակների կամ մասնակի համընկնումների դեպքում այդպիսի ՍՊԸ չի հայտնաբերվում։ Ստացվում է տարօրինակ իրավիճակ․ կուսակցությունը հայտարարագրում նշում է կոնկրետ ընկերություն, ներկայացնում է, որ ունի դրա 100 տոկոս բաժնեմասը, սակայն պետական ռեգիստրում այդ ընկերությունը փաստացի «չկա»։



Գաղտնիք չէ, որ «Սիվիկ Նյուզ» լրատվական կայքը ՔՊ-ի խոսափողն է, և պաշտպանում է գործող իշխանությունների քաղաքական շահերը։ Լրատվականն իր հրապարակումներում բացահայտ աջակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին ու կառավարության վարած քաղաքականությանը։ «Սիվիկ Նյուզ»-ը հանրության կողմից պարբերաբար քննադատվում է էթիկայի կանոնների խախտման, կողմնակալության և ոչ կոռեկտ լուսաբանման համար։ Ընդդիմադիր գործիչների, հավաքների մասնակիցների կամ իշխանության քննադատների վերաբերյալ ռեպորտաժներում հաճախ օգտագործվում են պիտակավորումներ, հեգնական կամ նվաստացուցիչ ձևակերպումներ։ Օգտագործվում են էմոցիոնալ, չափազանցված և հաճախ իրականությանը չհամապատասխանող վերնագրեր՝ ընթերցողների շրջանում ընդդիմության հանդեպ բացասական վերաբերմունք ձևավորելու նպատակով։



Առանձին քննարկման թեմա է նաև այն փաստը, որ քաղաքական ուժը բացահայտ հայտարարում է լրատվամիջոցի սեփականատեր լինելու մասին։ Ժամանակակից ժողովրդավարական երկրներում կուսակցական լրատվամիջոցների գոյությունը գրեթե վերացել է կամ առնվազն հրապարակային ներկայացվում է որպես կուսակցական հարթակ, ոչ թե «անկախ մամուլ»։ Այս դեպքում, սակայն, ստացվում է երկակի պատկեր․ մի կողմից՝ «Սիվիկ Նյուզը» հանրությանը ներկայացվում է որպես լրատվամիջոց, մյուս կողմից՝ ՔՊ-ն փաստաթղթով հայտարարում է, որ այն ամբողջությամբ իրեն է պատկանում։

Այսինքն՝ իշխանության հետ փոխկապակցվածության մասին խոսքը պարզապես քաղաքական գնահատական չէ, այլ հենց կուսակցության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկություն։ Ամենաուշագրավ հակասությունը հետևյալն է․ եթե «Սիվիկ Նյուզ» ՍՊԸ-ն իրականում գոյություն ունի, ինչո՞ւ այն չի երևում պետական ռեգիստրում։ Իսկ եթե գոյություն չունի, ապա ինչպե՞ս է այն հայտնվել իշխող կուսակցության հայտարարագրում։

Անշուշտ, սա արդեն ոչ թե քաղաքական, այլ իրավական հարթության հարց է։

Հասմիկ Մովսիսյան Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր