Ներքին 5 ամիս առաջ - 20:47 14-05-2026

Հայաստանը 1 շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպությունն է, որին անդամակցում է 142 երկիր։

Կոնգրեսի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությունը։ Նշենք, որ 2019 թվականին Հայաստանում անցկացվել էր ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը։

Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի՝ 2027 թվականի անցկացման իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետությանը։

ՌՍՄԽ նախագահի հետ արդեն պաշտոնապես ստորագրվել է համապատասխան համաձայնագիր։

2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։ Գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի անցկացմամբ Հայաստանը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»