Մամուլ 3 ամիս առաջ - 08:43 14-05-2026

Սահմանամերձ զորամասերում նախընտրական շրջանում առատ գումարներ են բաժանվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։

Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր։

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից՝ հասկանալու համար՝

ի՞նչ բնույթի վճարների մասին է խոսքը (հավելավճար, պարգևավճար, մեկանգամյա խրախուսում և այլն),
ի՞նչ իրավական ակտերով կամ ծրագրերով են դրանք սահմանված,
արդյո՞ք դրանք պայմանավորված են ծառայության վայրով (սահմանամերձ գոտի), ռիսկայնությամբ կամ այլ գործոններով,
և ի՞նչ ժամանակահատվածում է նախատեսվում դրանց տրամադրումը։

ՊՆ-ից ստացված պատասխանը, սակայն, ոչ թե փարատում է կասկածները, այլ ավելի է խորացնում դրանք։ Նախարարությունից հայտնել են․«Ի պատասխան Ձեր կողմից 04.05.2026թ. ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ՊՆ համակարգի սահմանամերձ զորամասերի զինծառայողների և աշխատակիցների ամսական աշխատավարձերի (դրամական ապահովությունների) չափերն իրարից տարբեր են՝ կապված նրանց զբաղեցրած պաշտոնից (պաշտոնի խմբից), ատեստավորման արդյունքներով ստացված գնահատականից (գերազանց, լավ, բավարար), ինչպես նաև ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշման համաձայն տվյալ ամսում ծառայության առանձնահատուկ պայման(ներ)ի համար տրամադրվող հավելումների գործակցից կամ բացարձակ չափ(եր)ից և այդ պայման(ներ)ում ընդգրկված օրերի քանակից։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներին համապատասխան հավելումներով վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա չէ հանրայնացման, և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները՝ այդ մասով տեղեկատվության տրամադրումը մերժվում է»։

Այսինքն՝ ՊՆ-ն ընդունում է, որ սահմանամերձ զորամասերում աշխատավարձերի և դրամական ապահովության չափերը կարող են տարբեր լինել՝ կախված պաշտոնից, ատեստավորման արդյունքներից, ծառայության առանձնահատուկ պայմաններից և այդ պայմաններում ընդգրկված օրերի քանակից։ Սակայն նախարարությունը չի բացահայտում հիմնականը՝ ինչ վճարումներ են իրականացվում հիմա, ինչ ժամկետով են նախատեսված, ինչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, և արդյոք դրանք վերաբերում են հենց սահմանամերձ ծառայությանը։

ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ

Ձեզ գուցե հետաքրքրի