Մամուլ 4 ամիս առաջ - 08:10 14-05-2026

«Մի՛ տվայտվեք». «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի հորդորը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական պայքարը թեժանում է, և քաղաքական հարվածների թիրախում արդեն հայտնվում են ոչ միայն կուսակցություններն ու գործիչները, այլև հայտնի բիզնես բրենդները։ Այս անգամ ուշադրության կենտրոնում հայտնվել է հայկական ամենահայտնի ընկերություններից մեկը՝ «Ջերմուկ Գրուպ»-ը։

Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ երկրորդ նախագահ Robert Kocharyan գլխավորությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում, իրենց ելույթներում անդրադարձել են «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ ակնարկելով, թե Ջերմուկում իշխանությունների համար ձայներ են հավաքում։

«Ջերմուկում Նիկոլի համար ձայն եք հավաքում, որ ի՞նչ անի, թշնամուն բերի՞ ձեր տուն, արդեն բերել է Ջերմուկի մատույցներ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ խնդրելով մեկնաբանել այս հայտարարությունները։ Վերջինիս պատասխանը, սակայն, ոչ միայն կոշտ էր, այլև բացահայտ քաղաքական ենթատեքստերով լի։

Արսենյանը հայտարարել է, որ «կրտսեր քոչարյանականները» հերթական անգամ փորձում են իրական խնդիրներից ուշադրություն շեղել՝ սևացնելով ու վարկաբեկելով այն ամենը, ինչը տարիներով հեղինակություն է ստեղծել Հայաստանի համար։

Նրա խոսքով՝ Քոչարյանի թիմակիցները «իրենց գործած զանցանքներն ու հանցանքները հիշեցնող փաստերի փոխարեն» անցել են անձնական ու արժեքային հարձակումների՝ հասնելով անգամ ազգային բրենդերի դեմ պայքարի։

«Այն աստիճանի են տագնապի ու ինքնակորուստի մեջ, որ րոպեական քաղաքական շահի համար պատրաստ են ցեխ շպրտել ազգային արժեքների վրա»,- նշել է Արսենյանը։

Վերջինս առանձնահատուկ շեշտել է, որ «Ջերմուկ Գրուպ»-ը պարզապես բիզնես չէ, այլ տարիներով ձևավորված հայկական հեղինակություն՝ միջազգային ճանաչմամբ ու «անբասիր համբավով»։ Նրա խոսքով՝ ընկերությունը ոչ միայն հազարավոր աշխատատեղեր է ստեղծել, այլև հումանիտար բազմաթիվ ծրագրերով ու տնտեսական ներդրումներով նպաստել է երկրի զարգացմանը։

Արսենյանը նշել է, թե ընդդիմադիր շրջանակները քաղաքական դիվիդենտների համար թիրախավորել են ազգային բրենդները, իսկ «Ջերմուկ Գրուպ»-ի դեմ հնչող հայտարարությունները ոչ թե գաղափարական պայքարի, այլ քաղաքական խուճապի դրսևորում են»։

Ամենից շատ դիտված

22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
23:30 ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը չեղարկվել է Թրամփի ու Պուտինի էներգետիկ պայմանավորվածությունից հետո
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
22:30 Թրամփը մեղադրել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի և աշխարհի համար խնդիրներ ստեղծելու ցանկության մեջ
20:30 Չինաստանն ու Ֆրանսիան կխորացնեն ռազմավարական երկխոսությունն ու կհամագործակցեն համաշխարհային խաղաղության ամրապնդման ուղղությամբ