Ներքին 3 ամիս առաջ - 18:22 12-05-2026

Ալիևը Քոչարյանի կողքին գլխիկոր էր. քաղաքացիները պարզաբանում են՝ ինչու են սատարում Ռոբերտ Քոչարյանին

«Ռոբերտ Քոչարյանն անցած ճանապարհ ունի: Դեռ մարտական ճանապարհը մի կողմ, որը նույնպես շատ կարևոր է: Նրա քաղաքական հայացքները, միջազգային ատյաններում նրա դիրքը, նրա կեղվածքը, նրա ազդեցիկ ու համոզիչ խոսքը, և այն, որ նա խոսում էր Ալիևի կողքին ու Ալիևի գլուխը կախ էր: Ալիևը նրա մոտ գլխիկոր էր»:

Այս մասին երեկ՝ մայիսի 11-ին, «Հայաստան» դաշինքի՝ Դիլիջանում անցկացրած քարոզարշավի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ պարզաբանելով, թե ինչու է սատարում Ռոբերտ Քոչարյանին:

Քաղաքացիները նշում էին, որ այս պահին նրանից ավելի ուժեղ ու ազգին ավելի հավատարիմ մարդ չեն տեսնում: Ըստ քաղաքացիների՝ Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչպես երկիրը ոտքի հանել:

Մանրամասները՝ տեսանյութում: