Ներքին 4 ամիս առաջ - 16:51 12-05-2026

Ջերմուկի տարածքից փրկված կարմիրգրքյան քոթոթներից մեկն անկել է

Ջերմուկում մայիսի 4-ին հայտնաբերված և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ապաստարան տեղափոխված արջի քոթոթներից մեկն անկել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին հիմնադրամից՝ հավելելով, որ մյուս քոթոթն այս պահին գտնվում է մասնագետների հսկողության տակ։

Նշվում է, որ երկրորդ քոթոթի վիճակը փոփոխական է, և յուրաքանչյուր ժամը կարող է վճռորոշ լինել։

«Մեզ համար անհայտ է, թե քոթոթները որքան ժամանակ են մնացել առանց մոր, առանց սննդի, ջրի և ինչպիսի միջավայրում։ Վայրի բնության մեջ քոթոթի համար նույնիսկ մի քանի ժամն առանց ջերմության ու կաթի կարող է օրգանիզմում անդառնալի գործընթացներ սկսել։

Երբ կենդանին երկար ժամանակ սնունդ չի ստանում, նրա ներքին օրգանները սկսում են աշխատել սեփական ռեսուրսների սպառման հաշվին։ Իրենց օրգանիզմին անհրաժեշտ ողջ հեղուկը նրանք ստանում են բացառապես մայրական կաթի միջոցով։ Մորից անջատվելը նշանակում է ոչ միայն սով, այլև օրգանիզմի կտրուկ ջրազրկում, ինչը կրիտիկական է նման վաղ տարիքում»,-տեղեկացրին հիմնադրամից։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնից մայիսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ ճանապարհի բարձրացված հատվածի հենապատի վրա հայտնաբերվել է արջի 2 քոթոթ:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Տեսչական մարմնի աշխատակիցների անհապաղ արձագանքի արդյունքում դեպքի վայրում պարզվել էր, որ անօգնական վայրի կենդանիները ՀՀ Կարմիր գրքում գրանցված գորշ արջի մոտ մեկ ամսական քոթոթներ են:

Արտաքին զննությամբ վայրի կենդանիների մոտ վնասվածքներ չէին հայտնաբերվել:

Քոթոթների պատշաճ խնամքն ապահովելու և հետագայում նրանց վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ կենդանիները տեղափոխվել էին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի