Ներքին 4 ամիս առաջ - 11:39 11-05-2026

Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․

«Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետեւողականորեն «ապասփյուռքացնում» է։

1.Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:

2.«Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա:

3.Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային օրակարգի շուրջ, այլ բզկտել գաղթօջախները՝ Նիկոլի նկատմամբ լոյալության չափանիշով։

4.Սփյուռքահան մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելեցին։

5.Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգային գերակա օրակարգերը սկսեցին շարունակաբար փոխարինել այլ, քաղաքական նշանակություն չունեցող «հումանիտար-մշակութային», իսկ հետո՝ «խաղաղության» հարցերով։

6.Փաշինյանը բաց տեքստով սկսեց հակադրել Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին, մանիպուլացնելով պետություն ունենալ-չունենալու հեռանկարը։

7.Այս ամենը նաեւ լեզու դրեց հայ ազգային օրակարգից ցնցումների մեջ ընկնող գործիչների եւ շրջանակների բերանը։

8.44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքի կողմից ցուցաբերած հսկայական ֆինանսական աջակցության օգտագործման ոչթափանցիկությունն ու փաստացի յուրացումն իշխանությունների կողմից խոշոր հարված էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարոյահոգեբանական հարթությանը։

9.Սփյուռքի ներսում էլ Նիկոլը վարում է ազգային ներուժը ջլատելու քաղաքականություն՝ հակադրելով ավանդական եւ նոր սփյուռքերը։

ՀԳ.Դեռեւս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձեւել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն` Սփյուռքով»։ Սա հասկանալով փաստում ենք, որ թուլացնելով հայ կական Սփյուռքը եւ իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են, որպեսզի ավելի արագ ապազգայնացնեն։ Ու դա անում են Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական հարճ սարքելու համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում